Բաղանիս

Ադրբեջանը կրկին գնդակոծել է Բաղանիսը

38
(Թարմացված է 11:39 09.06.2017)
Երեկ երեկոյան հակառակորդը կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրկին կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Գյուղի վրա սկսեցին կրակել երեկոյան ժամը 9-ից: Ընդհատումներով, բայց մոտ 2 ժամ տևեց գնդակոծումը: Կրակում էին և՛ միջդիրքային, և՛ գյուղի ուղղությամբ»,- ասաց Նարեկ Սահակյանը:

Գյուղապետի հավաստմամբ՝ մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չկան, իսկ վնասի չափերը ճշտվում են:

38