Խմորեղենների մեջ սպիտակ փոշենման զանգված է հայտնաբերվել

Դատապարտյալի համար բերված խմորեղենում փոշենման զանգված է հայտնաբերվել

8
(Թարմացված է 11:39 09.06.2017)
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկին բերված խմորեղենի մեջ փոշենման զանգված է եղել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

«Ստվարաթղթե տուփով 21 խմորեղենի մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված»,- նշված է հաղորդագրության մեջ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

8