Մամուլ

Մամուլ. Անհետացած միլիոնները, պատգամավորի օբյեկտն ու կաշառակեր դատավորները

34
(Թարմացված է 09:58 09.06.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 9-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». ՊՊԾ գնդում անհետացած միլիոններից ևս երկուսն է հայտնաբերվել. ում մոտ է այն եղել, և որտե՞ղ է մնացած գումարը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատարանում լռություն և կարգուկանոն պահպանելու կոչերն էլ վերածվեցին վիճաբանության, և նիստն ընդմիջվեց:

Այս քրեական գործի զարմանալի դրվագներից մեկն էլ «Սասնա ծռերի» չորս անդամներին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչև հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հափշտակված գումարի ևս որոշ հատված են հայտնաբերել՝ 2 միլիոն դրամ, խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ: Իսկ թե ուր է մնացած գումարը դեռևս պարզ չէ. իրավապահներն այդպես էլ չեն խոսում այդ մասին: Ու չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իրականում 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքը շինծու է՝ քաղաքական վրեժխնդրության հետևանք»:

«Իրատես». Իշխան Զաքարյանի դարդերը

«Իրատես» թերթը գրում է. «Նոր խորհրդարանն արդեն երրորդ անգամ արտահերթ նիստ է հրավիրում, սակայն «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը չի ներկայանում աշխատանքի: Կարծես նրա «դարդերը» քիչ էին, մեկն էլ ավելացավ. կնոջը` Գայանե Սողոմոնյանին, ազատեցին աշխատանքից:

Երդում չկերած, աշխատասենյակների համար կռիվ չտված Իշխան Զաքարյանը, պարզվում է, ԱԺ-ն այնքան էլ չի սիրում: ՎՊ նախագահ եղած տարիներին սեփական հաշվետվությունը խորհրդարանին հիմնականում ներկայացնելու էր գալիս նրա տեղակալը, հիմա էլ օրենսդրական գործունեությամբ չի ցանկանում զբաղվել:

Զարմանալի ու զավեշտալի իրավիճակ է. եթե խորհրդարանում լինելու ցանկություն չուներ, ինչո՞ւ էր մանդատակռիվ տալիս: Աննախանձելի վիճակում է նախկին պաշտոնյան, չգիտի` մնա պատգամավոր ու խորհրդարանի երեսը չտեսնի՞, թե՞ մանդատը վայր դնի ու հեռու մնա քաղաքականությունից: Իսկ մտորումների համար նա ԱԺ-ում անգամ սեփական սենյակ չունի. Իշխան Զաքարյանի անունով դեռ սենյակ հատկացված չէ: Երևի ԱԺ-ն էլ է բոլոր հաշիվները փակել ՎՊ նախկին ղեկավարի հետ»:

«Հրապարակ». Իոնիսյանի գործով դատարանի վճիռը կանխորոշված է

«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված քաղհայցը կարող է մնալ իշխանությունների կոկորդին»։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-ական այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին և այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից և հրապարակվել։

Հետագայում նրանցից 30-ը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ նաև պահանջելով 2-ական միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում «բարոյական վնասի դիմաց»։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այս դատական հայցի մտահղացումը պատկանում է Դավիթ Հարությունյանին և Հրայր Թովմասյանին։ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի «հայրերը» որոշել են պատժել հանդգնություն դրսևորած երիտասարդին։ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը դեմ է եղել այս քայլին՝ պնդելով, որ գործը ԵԴ հասնելու դեպքում մենք «պրոբլեմ կունենանք»։ Սակայն դատական շոու սարքելու կողմնակիցներն ուժեղ են գտնվել և ստացել են բարձր իշխանության «դաբրոն»։

Նրանք անգամ դատական վեճի ելքն են արդեն որոշել՝ հերքման մասով հայցը, ըստ ամենայնի, կբավարարվի, իսկ ֆինանսական փոխհատուցման պահանջը կմերժվի»:

«Հայկական ժամանակ». Դատավորները ձերբակալվել են խոշոր կաշառքի համար

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, նրանք կալանավորվել են:

Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Մեր տեղեկություններով՝ Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել և միանգամից տեղափոխվել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան:

Մեզ հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և 10 րոպե հետո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ինչի՞ց պաշտպանվեի: Ես չգիտեմ՝ էս հրատապությունն ո՞ւմ համար էր, ի՞նչ է նշանակում»:

Սյունիքում գործող պատգամավորի օբյեկտը գյուղացիների համար չարիք է. «Առավոտ»

«Աչքդ ինչ բռնում ա, իրանն ա՝ էդ հանրապետական պատգամավորինը, դե մարդ ա գալիս գնում, տիրություն անում։ Էսի ասֆալտի կոմբինատն ա, էն էլ քարի մշակման գործարանը, էն վերևում էլ քարհանքն ա»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել են Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակիչները։

Թերթը հրապարակել է լուսանկար, որում պատկերված է պատգամավոր Ավետ Սարգսյանի ընտանիքին պատկանող ասֆալտի մշակման գործարանը։

«Գյուղացիներն ասում են՝ թե՛ այս գործարանը, թե՛ քարի մշակման գործարանը Շաքիի բնակիչների համար իսկական չարիք են դարձել։ Բազալտի վերամշակման արտադրամասը, ըստ գյուղացիների, Շաքի համայնքի խմելու ջրի ակունքներն աղտոտում է, մարդիկ զրկվել են խմելու ջրից»,-նշել է թերթը:

34
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

18
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

18
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Դեղատուն, արխիավյին լուսանկար

Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

5
(Թարմացված է 13:50 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով

5
թեգերը:
գողություն, Դեղատուն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում