Թիմաթին անվճար համերգ է տվել Հանրապետության հրապարակում

Ռեփեր Թիմաթին չդրժեց հայերին տված խոստումը

615
(Թարմացված է 01:25 09.06.2017)
Հայտնի ռեփեր Թիմաթին հունիսի 8-ի երեկոյան ելույթ ունեցավ Երևանի կենտրոնում:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Թիմաթին Հանրապետության հրապարակում հանդես եկավ անվճար համերգային ծրագրով և իր շուրջ համախմբեց բազմաթիվ հայ երկրպագուների: Համերգին ներկա էին նաև հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Թիմաթին բեմից ողջունեց հանդիսատեսին՝ նշելով, որ խոստացել էր գալ և չդրժեց խոստումը:

© Sputnik. Արամ Ներսեսյան, Կարեն Եփրեմյան
Թիմաթին անվճար համերգ է տվել Հանրապետության հրապարակում

Նշենք, որ Թիմաթին պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն ռեփերն այդպես էլ բեմ դուրս չեկավ՝ ավելի ուշ պատճառաբանելով, որ ելույթից հրաժարվել է տեխնիկական պատճառներով: Օրեր անց նա համացանցում տեսաուղերձ հրապարակեց` խոստանալով նոր համերգով ներկայանալ հայաստանցի երաժշտասերների առաջ:

«Արդեն երկու օր է՝ այստեղ եմ, և մենք շատ էինք հուզվում, երբ պատրաստվում էինք երևանյան համերգին, որովհետև ուզում էինք առավելագույնս լավ ելույթ ունենալ: Բայց ես հիմա հասկացա, որ մի խնդիր կա: Երևանի մասին կխոսեմ հակիրճ, բայց ըստ էության: Կարելի՞ է: Երևանում այնպիսի մթնոլորտ է, որ կուզեի էլի մնալ, սակայն, ցավոք, հյուրանոցի ամրագրման ժամկետն ավարտվել է և մեզ դուրս են վռնդում»,- ասաց Թիմաթին հավաքվածներին:

  • Թիմաթիի երևանյան համերգը
    Թիմաթիի երևանյան համերգը
    © Sputnik/ Aram Nersesyan
  • Թիմաթիի երևանյան համերգը
    Թիմաթիի երևանյան համերգը
    © Sputnik/ Aram Nersesyan
  • Թիմաթիի երևանյան համերգը
    Թիմաթիի երևանյան համերգը
    © Sputnik/ Aram Nersesyan
1 / 3
© Sputnik/ Aram Nersesyan
Թիմաթիի երևանյան համերգը

Հետո նա կատակեց՝ կարո՞ղ եմ որևէ մեկի տանը մնալ: Ներկա աղջիկներից մեկը բղավեց՝ ես պատրաստ եմ:

«Պատկերացնում եմ, եթե դու Թիմաթիին տուն տանես, հայրդ ինչ կասի…»,- պատասխանեց Թիմաթին, ու անմիջապես հնչեց նրա հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Ты че такая дерзкая?»:

Ռեփերը մի շարք հայտնի երգեր կատարեց, սակայն հանդիսատեսն առանձնահատուկ ոգևորություն ապրեց այն ժամանակ, երբ Թիմաթին բարձրացրեց հայկական եռագույնը:

Концерт Тимати в Ереване
© Sputnik/ Ani Liparityan
Թիմաթին՝ հայկական եռագույնով

 

615