Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևվայի հայտարարությունից հետո համացանցի հայկական տիրույթում ծավալված բուռն քննարկումները զարմացրել են մասնագետներին։
Նրանք, ովքեր սիրում են ինտրիգներ հրահրել, իսկույն օգտվել են նախարարի ելույթից։
Այսպիսով, խոսքն ակնհայտորեն Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի մասին է, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո կիրիլիցայից անցում են կատարել լատինական այբուբենի։ Վասիլևան Հայաստանի մասին ոչինչ չի ասել։
«Ռուսական աշխարհը և ռուսերենը. Պատմական արմատները և զարգացման ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ Վասիլևան ասել է հետևյալը. «Վերջին 10 տարում շատ մեծ թեմա է եղել՝ այբուբենների լատինականացումը և արաբականացումը: Ահա հիմա մենք պետք է վերադառնանք միասնական այբուբենի ԱՊՀ տարածքներում, դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր, հարևան երկրների բնակչությունն այնուամենայնիվ խոսում է կիրիլիցայի հանդեպ կապվածության և անհրաժեշտության մասին»։
Հայաստանում կիրիլիցան երբևէ չի գործածվել և չէր էլ կարող գործածվել: Դեռ V դարում Մեսրոպ Մաշտոցն այդ հարցը մեկընդմիշտ լուծել է՝ ստեղծելով հայոց այբուբենը:
Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է ռուս նախարարի հայտարարության շուրջ ծավալված իրարանցմանը։
«Համոզված եմ, որ գրագետ, կիրթ մարդը, ինչ ազգի ներկայացուցիչ էլ նա լինի, պիտի իմանա, որ հայերը սկսած 5-րդ դարից՝ գրում և կարդում են իրենց սեփական այբուբենով, և որ այդ այբուբենը սրբություն է նրանց համար: Այդ մասին գիտեին և՛ խորհրդային, և՛ մինչխորհրդային, և՛ ցարական կառավարման տարիներին։ Այն, ինչ ասել է կրթության նախարարը, իսկ ես գիտեմ, որ նա կրթված և հավատացյալ կին է, ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ ու քաղաքական խոշոր գործիչ, վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներին», — նշեց Սաֆարյանը։
Փորձագետի խոսքով` 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ասիական երկրները պետք է արաբական գրից` սուրբ Ղուրանի լեզվից անցնեին աշխարհիկ այբուբենի, հարց առաջացավ` ի՞նչ լեզվով պետք է գրեն բոլոր այս ժողովուրդները, որոնք պետականություն էին ստացել խորհրդային իշխանության շրջանակում։
«Այդ պահին ոմանք անցան լատինական այբուբենի, ոմանք որոշեցին պահպանել արաբական գիրը, իսկ 1936-1937 թվականներին Սահմանադրություն ստեղծելու պահին բոլորը կիրիլիցայի հիման վրա ստեղծված այբուբեն ունեին։ Խորհրդային Միության փլուզումից հետո թյուրքական աշխարհի երկրները որոշեցին մշակութային առումով միավորվել, իսկ հիմա էթնոմշակութային և քաղաքական հիմքի որոշել են նախապատվություն տալ իրենց թյուրքական ակունքներին», — նշեց նա։
Սաֆարյանն ավելացրեց, որ սկզբում Ադրբեջանն անցավ լատինական այբուբենի` Թուրքիային մոտ լինելու համար, հետո Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ իրենց երկիրը կանցնի լատինական այբուբենի, և դա թյուրքական ժողովուրդների սկզբունքային դիրքորոշումն էր։
«Կարծում եմ՝ այս գործընթացն արդեն անհնար է կանգնեցնել։ Կենտրոնական Ասիայի երկրներն այս ճանապարհով են գնալու, ես այլ տարբերակ չեմ տեսնում… Դժվար թե այն խառնաշփոթից հետո նրանք հետ կանգնեն», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Դատարկ խոսակցություններ
Տվյալ հարցի շուրջ բարձրացած աղմուկը Սաֆարյանն անհիմն է համարում. նա կարծում է, որ Հայաստանում իրարանցում են առաջացրել այն մարդիկ, ովքեր ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ:
«Նրանք հնարավոր և անհնար պատճառներ են փնտրում։ Սա այն հարցը չէր, որը կարելի էր այդքան ուռճացնել։ Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդային տարիներին, երբ Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում ղազախերենով դասավանդվող ընդամենը մեկ դպրոց կար, Հայաստանում դպրոցների մեծ մասում ուսուցումը հայերեն էր իրականացվում։ Եվ խոսքը ոչ միան Երևանի, այլ մարզերի դպրոցների մասին է», — ընդգծեց Սաֆարյանը։
1978 թվականին, երբ ազգային լեզվի հարցն էր քննարկվում, Հայաստանում և Վրաստանում ազգային շարժում սկսվեց, որն անհնար դարձրեց հայերենի և վրացերենի ժխտումը։
«Ռուսաստանը միշտ հանդուրժող է եղել այլ ազգերի մշակույթների նկատմամբ, այդ թվում՝ եվրասիական տարածքում ապրող ժողովուրդների։ Վատ չէր լինի, եթե մեր ազգին ուղղորդեին առնվազն երեք լեզվի իմացության` հայերեն, ռուսերեն և անգլերեն», — ասաց նա։
Սաֆարյանը կարծում է, որ երեք լեզվի իմացությունը փոքր երկրի համար դեռ քիչ է, «ինչքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի անվտանգ կլինի մեր երկրում ապրելը»։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով


