«Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար

Երևանյան ամառ 2017. «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար

6
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը կազմակերպել են «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր մրցանակներ:

  • «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար
    «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար
    Пресс-служба Мэрии Еревана

1 / 3
Пресс-служба Мэрии Еревана
«Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար

Մրցաշարին մասնակցել են պրոֆեսիոնալ և սիրողական վարորդներ Հայաստանի բոլոր մարզերից ու Վրաստանից: Կազմակերպիչների հավաստմամբ, «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» միջոցառման նպատակն է մայրաքաղաքում զարգացնել ավտոսպորտն ու ավտոսիրողներին հնարավորություն ընձեռել՝ դրսևորելու իրենց վարորդական հմտությունները:

6