00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական վերածնունդը» զենքը վայր դրեց և մասնակցեց ավագանու նիստերին

© Sputnik / Armenuhi MkhoyanСовет старейшин Гюмри
Совет старейшин Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը լուծել է իր խնդիրները և որոշել է մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Երկարատև բոյկոտից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության` Գյումրու ավագանու անդամները հունիսի 5-ին վերջապես մասնակցեցին ավագանու նիստին: Այս նստաշրջանի վերջին նիստին «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամներին միացան նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության 4 անդամները՝ Հասմիկ Եղիազարյանը, Սաշա Մարտիրոսյանը, Ավետիս Առաքելյանը և Հենրիկ Պողոսյանը:

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու նիստերն անցնում էին միայն «Բալասանյան» դաշինքի ներկայությամբ: «ԳԱԼԱ»-ն, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը», ավագանու մանդատների բաշխումը բոյկոտելով, բացակայում էին նիստերից: «Բալասանյան» դաշինքի մանդատների թիվը թույլ էր տալիս քվորում ապահովել և ավագանու նիստեր անցկացնել:

Մինչ ավագանու բուն հարցերի քննարկմանն անցնելը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայացրեց ԲՀԿ-ից ավագանու անդամ ընտրված Վարդևան Գրիգորյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը՝ հիմք ընդունելով այն, որ Վարդևան Գրիգորյանը ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և չի կարող միաժամանակ լինել նաև Գյումրու ավագանու անդամ և համատեղել այդ երկուսը:

«Այս պահին մենք սպասում ենք թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմանը, որը կլինի այսօրվա ընթացքում»,- նշեց Սամվել Բալասանյանը` ներկայացնելով մեկ այլ փաստաթուղթ ևս, որ տրամադրել է իրավաբանական բաժինը և վերաբերում է ավագանու նիստերից անհարգելի բացակայած 16 ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը։

«Սա լիովին համապատասխանում է տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ, 14-րդ, 70-րդ հոդվածների համապատասխան կետերին և Գյումրու ավագանու կանորակարգի դրույթներին, սակայն ես որոշեցի այս նիստի ընթացքում հարցն ընթացք չտալ, նախագիծը չմտցնել ավագանու նիստի օրակարգ և ժամանակ տալ նիստերից բացակայած անդամներին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր իրենց բացակայությունները հարգելի որակելու համար։ Հարցը փոխանցվում է ավագանու հաջորդ նիստ, որը կկայանա սեպտեմբերին»,- նշեց Բալասանյանը՝ կրկին անգամ ողջունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանիների ներկայությունը և հորդորելով մյուսներին հետևել նրանց քայլին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍամվել Բալասանյան
Совет старейшин Гюмри. Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Սամվել Բալասանյան

Ի դեպ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Գյումրու ավագանու նիստին «խերով» է մտնում: Բալասանյանը բոլորի անունից շնորհավորեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Ավետիս Առաքելյանին, քանի որ հենց նույն օրը ծնվել է նրա երկրորդ արու զավակը:

ՀՎԿ անդամ Հասմիկ Եղիազարյանը խոսեց իրենց բացակայաությունների մասին։

«Մինչև հիմա չէինք մասնակցում, քանի որ խնդիր ունեինք, և այդ խնդիրը պետք է լուծվեր դատական կարգով։ Սպասում էինք սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը։ Այսօր հարցը լուծվել է: Մարտից հետո այլ խնդիրներ էլ կային՝ ներկուսակցական։ Հիմա արդեն այդ խնդիրները նույնպես լուծվել են, և մենք կմասնակցենք ավագանու նիստերին»,- նշեց նա՝ փաստելով, որ կար ստորագրված փաստաթուղթ մյուս երկու կուսակցությունների` «ԳԱԼԱ»-ի և ԲՀԿ-ի հետ` նիստերին չմասնակցել մինչև սահմանադրական դատարանի որոշումը։ Սակայն դրանից հետո իրենք ունեին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, որից և օգտվել են։

Իսկ թե ավագանու նիստերին ՀՎԿ-ն ինչպիսի դիրք կընդունի, Եղիազարյանը նշեց` կախված է հետագա աշխատանքների ընթացքից։

«Նայած թե ավագանին իր քաղաքական գիծն ինչպես կտանի»,- ասաց նա:

Գյումրու ավագանու քննարկմանն այս անգամ ներկայացվել էր 24 հարց, որոնք բոլորը ձայների 90 տոկոսի «կողմ» քվեարկությամբ հաստատվեցին: Նշենք, որ «Հայկական վերածնունդի» 4 ներկայացուցիչներից մեկը` Ավետիս Առաքելյանը, չսպասեց նիստի ավարտին և չմասնակցեց քվեարկությանը, 2 ներկայացուցիչները հարցերի մեծ մասին «ձեռնպահ» քվեարկեցին, իսկ երրորդն էլ հավանաբար նիստին առաջին անգամ մասնակցելու պատճառով ընդհանրապես մոռանում էր քվեարկել։

Լրահոս
0