Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հռոմ

16
(Թարմացված է 14:19 05.06.2017)
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջակառավաական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ից 7-ը կայցելի Հռոմ։

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ից 7-ը կայցելի Հռոմ։  Այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները:

Կանցկացվի հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը,  նաև տեղի կունենա հայ-իտալական գործարար համաժողով։

Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային հարաբերությունների իտալական ընկերակցությունում։

16