Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը ծանոթացել է ըմբշամարտի հիմունքներին

38
(Թարմացված է 13:12 03.06.2017)
«Ըմբշամարտ» բառն այսուհետ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը հայերեն է արտասանելու:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրն արդեն գիտի, թե ինչպես է հնչում հայերեն «ըմբշամարտ» բառը: Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Մարզիկն իր էջում Ազնավուրի հետ, որին հանդիպել է Երևանում, լուսանկար է տեղադրել:

«Շառլ Ազնավուրը` մեծ մարդ է, հայ, մեծատառով դերասան, մաեստրո և լեգենդ: Տպավորված եմ մեր հանդիպմամբ: Ի դեպ, այժմ նա արդեն գիտի, թե ինչպես է հայերեն հնչում «ըմբշամարտ» բառը»,- գրել է Ջուլֆալակյանը:

Շառլ Ազնավուրը Հայաստան է ժամանել Aurora միջազգային մարդասիրական մրցանակի հանձնման արարողությանը մասնակցելու համար: Երևանում նրան հանձնեցին նաև Ազնավուրի անվան տուն-թանգարանի խորհրդանշական բանալին:

Русская версия

38
թեմա:
Հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր (66)