00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուր Գիլանյանի երևանյան լիմոնադը

© A1+Улица Вазгена Саргсяна. Здание лимонадной фабрики "Ласто" Хачатура Гиланяна
Улица Вазгена Саргсяна. Здание лимонадной фабрики Ласто Хачатура Гиланяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան պատմում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Երևանում գործող զովացուցիչ ընպելիքների «Լաստո» գործարանի մասին:

Այսօր թերևս քչերն են տեղյակ այն ուշագրավ փաստի մասին, որ 20-րդ դարասկզբին Թիֆլիսի հանրահայտ «Լագիձե» ընկերության գազավորված մրգային ջրերի արտադրությունը միակը չէր մեր տարածաշրջանում: Նահանգային կենտրոն Երևանում նույնպես մեծ հաջողությամբ իր գործունեությունն էր ծավալում լիմոնադի և հանքային ջրերի մեկ այլ ձեռնարկություն:

«Լաստո» անունը կրող զովացուցիչ ըմպելիքների երևանյան գործարանը հիմնադրվել էր 1892 թվականին գործարար և բարեգործ Խաչատուր Գիլանյանի կողմից, և այն փաստացի առաջին նմանատիպի գործարանը հանդիսացավ ներկայիս Հայաստանի տարածքում:

Խաչատուր Գիլանյանը ծնվել է Երևանում 1864 թվականին: Նախնական կրթությունը ստացել է Երևանի պրոգիմնազիայում, ապա սկսել է ուսանել Էջմիածնի ճեմարանում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ավարտին հասցնել ուսումը: Խաչատուրը մեկնում է Բաթում, որտեղ սկսում է աշխատել հայ գործարարներ Ծովյանների լիմոնադի գործարանում: Այստեղ էլ հենց նա ստանում է այն անհրաժեշտ աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները, որոնք շուտով այդքան պետք էին գալու իրեն՝ սեփական գործը կազմակերպելու համար:

© Архив Р.ШухянаԽաչատուր Գիլանյան
Хачатур Гиланян - Sputnik Արմենիա
Խաչատուր Գիլանյան

1892-ին Գիլանյանը վերադառնում է Երևան և հիմնում այստեղ մրգային զովացուցիչ ըմպելիքների` իր դեռևս փոքր արտադրությունը: Գիլանյանի ձեռնարկած գործը հաջողություն է ունենում, և Արարատյան դաշտավայրի դեղձի, ծիրանի, սալորի և այլ մրգերի համերով ըմպելիքները սիրվում են երևանցիների կողմից:

Լիմոնադի արտադրության ծավալները գնալով ավելանում են, և շուտով Գիլանյանը որոշում է հիմնել նաև գազավորված հանքային ջրերի արտադրություն, որը պատրաստվում էր Եվրոպայից ներկրված սոդայի հումքից: Այս ձեռնարկումը նույնպես հաջողվում է, և «Լաստո» գործարանի արտադրանքի համբավն արդեն տարածվում է Կովկասով մեկ: Առավել հայտնի էին Գիլանյանի գործարանի «Սիտրո» և «Վեներա» լիմոնադները, Կառլսբադյան (Կառլովի Վարի) հանքային ջուրը, որը նաև բուժիչ հատկություններ ուներ: Սակայն բոլորին գերազանցեց «Կոֆե» անվանումով և սրճային յուրահատուկ բույր ու համ ունեցող գազավորված զովացուցիչ ըմպելիքը, որն ընդհանրապես նմանատիպի առաջինն էր մեր տարածաշրջանում:

Գիլանյանի երևանյան լիմոնադն արդեն սկսում են ճանաչել նաև Կովկասից դուրս: 1897 թվականին Կիևում կազմակերպված համառուսաստանյան գյուղատնտեսական ցուցահանդեսին «Լաստո» գործարանի արտադրանքը իր բարձր որակի համար ստանում է բարձրագույն մրցանակ, իսկ 1898-ին Պրահայի միջազգային ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի: Հաջողությունն այնքան մեծ է լինում, որ Գիլանյանը գործարանային մասնաճուղ է բացում Թիֆլիսում, որտեղ նմանատիպի արտադրանքի իրացման իր մնայուն շուկան արդեն ուներ «Լագիզե» ընկերությունը:

Здание Правительства Первой Республики Армении - Sputnik Արմենիա
Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

Նշենք, որ Խաչատուր Գիլանյանը հայտնի է եղել նաև որպես հասարակական գործիչ և բարերար: Մասնավորապես, նա մեծ օգնություն է ցուցաբերել առաջին աշխարհամարտի արհավիրքներից մազապուրծ եղած և Երևանում ու Էջմիածնում ապաստանած արևմտահայ փախստականներին՝ տրամադրելով նրանց ժամանակավոր կացարաններ, հագուստ, սնունդ և այլն:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Գիլանյանի գործարանը ազգայնացվում է, և շուտով այն վերաբացվում է որպես լիմոնադի արտադրման պետական ձեռնարկություն: Այդ տարիներին Խաչատուր Գիլանյանը աշխատանքի է անցնում նախկինում իր սեփականությունը հանդիսացող գործարանում՝ դառնալով ըմպելիքների պատրաստման մասնագետ և աշխատում է այնտեղ մինչ իր մահը՝ 1932 թվականը:

© Из архива Р.ГиланянаԳործարանի նախկին շենքը
Улица Вазгена Саргсяна. Бывшее здание лимонадной фабрики Ласто Хачатура Гиланяна - Sputnik Արմենիա
Գործարանի նախկին շենքը

Տեղեկացնենք, որ Երևանի «Լաստո» լիմոնադի գործարանը տեղակայված էր Երևանի կենտրոնում, Խաչատուր Գիլանյանի եկամտաբեր տան մասնաշենքում՝ Տեր-Ղուկասովի փողոցի վրա (հիմա՝ Վազգեն Սարգսյանի փողոց): Շենքը ընդլայնվել և հիմնովին վերակառուցվել էր 1907 թվականին՝ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն երկհարկանի էր, ուներ մեծ նկուղներ, առաջին հարկում գործարանի արտադրամասերն էին, իսկ երկրորդ հարկում գտնվում էր շենքի բնակելի հատվածը: Մի քանի տարի առաջ այն քանդվեց, իսկ տեղում կառուցվեց բիզնես կենտրոն:

 

Լրահոս
0