00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ խաղաղապահներն են հայտնաբերել ահաբեկիչներին

© Архив Миротворческих сил РААрмянский миротворческий контингент в военной базе Шама в Ливане
Армянский миротворческий контингент в военной базе Шама в Ливане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քունդուզի օդանավակայանում ծառայության ընթացքում հայ խաղաղապահները երկու ահաբեկչի են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայ խաղաղապահներին ՆԱՏՕ-ի գործընկերները միշտ բարձր են գնահատել, երկուշաբթի ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան նվիրված հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։

«Մեր առաջին գումարտակը 2015 թվականին «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակում երկրորդ մակարդակի քննությունը գերազանց հանձնեց։ Խաղաղապահության ավելի հարուստ պատմություն ունեցող շատ երկրներ այսպիսի գնահատական չեն ստանում։ Դա մեզ համար շատ կարևոր է», — ընդգծեց Սիմոնյանը` ավելացնելով, որ դա նաև լավագույն արդյունքն է տարածաշրջանի երկրների շրջանում։

Военнослужащие - Sputnik Արմենիա
Խաղաղապահ զորքերի տեղակայումը` անհրաժեշտ բաղադրիչ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:
Մի անգամ նման նամակ է ուղարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը։

Ինչ վերաբերում է բարդություններին, ապա ամեն երկիրն իր առանձնահատկություններն ունի։

Աֆղանստանում շատ բարդ կլիմայական պայմաններ են` 40-50 աստիճան շոգ։ Սիմոնյանը հիշում է, որ այնտեղ ծառայության տարիներին ռազմական գործողությունները դադարեցվել են 62 աստիճան շոգի պատճառով, քանի որ զինվորները պարզապես տեղում կանգնած մահանում էին։

«40-50 աստիճան շոգը սովորական է։ Զրահաբաճկոնով և սաղավարտով ամեն մեկը չէ, որ կարող է դիմադրել փոշու, քամու և շոգի մարտահրավերը։ Եթե մենք չընտրենք ֆիզիկապես ուժեղներին, ապա նրանք 8-ժամյա ծառայությանը չեն դիմանա», — բացատրեց Սիմոնյանը։ Սական, նրա խոսքով, վտանգ կա նաև Կոսովոյում։ Տարիներ առաջ մի քանի ուկրաինացիներ մահացել են անկարգություների ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, ցանկություն է հայտնել մասնակցել կազմակերպության խաղաղապահ առաքելություններին։ 2007 թվականին խաղաղապահների գումարտակը վերակազմավորվել է բրիգադի, որովհետև մեր առջև դրված առաջադրանքների թիվն ու ծառայության ձևերը մեծացել են։

«2012 թվականից հայ խաղաղապահները տեղափոխվել են Քաբուլ և իրականացնում են այդ տարածքի անցակետերի անվտանգությունը, քանի որ հենց անցակետերում են գործում մահապարտները: Նշեմ, որ մեր զինծառայողները երկու տեռորիստների են հայտնաբերել Քունդուզի օդանավակայանի տարածքում, որտեղ պետք է ժամանեին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ», — ասաց Սիմոնյանը։

ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականցնում Կոսովոյում:

2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահներ:

Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:

Русская версия

Լրահոս
0