Սելֆի

Սելֆիի հետևանքները. թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի

66
(Թարմացված է 23:00 29.05.2017)
Ոստիկանության ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչ տխուր հետևանքներ կարող է ունենալ մեր կյանքում սովորական դարձած սելֆին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երիտասարդության շրջանում թափ հավաքող հոբբիի նոր տեսակին`ռուֆինգին, և միաժամանակ հրապարակել է ոստիկանության պատրաստած տեսանյութը։

«Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի։ Ռուֆինգի (բառացի՝ տանիք մագլցող) սիրահար և էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, և ամեն օր այս մահացու հնարքների նոր հետևորդներ են ի հայտ գալիս»,- գրել է Ահարոնյանը։

Նրա խոսքով` բոլորը պետք է ուշադիր ու զգոն լինեն այդ մահաբեր երևույթի դրսևորումները կանխելու և դրա ողբերգական հետևանքները բացառելու համար։

«Համոզված եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ զանգվածային լրատվության միջոցները»,- նշել է Ահարոնյանը։

Русская версия

66