Զինվորականի գլխարկ

Զինծառայողների խեղդվելու գործով պաշտոնանկություններ են արվել

42
(Թարմացված է 15:09 29.05.2017)
Երեք զինծառայողների ջրահեղձման փաստն անհետևանք չի մնացել։ Այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասում երեք ժամկետային զինծառայողների ջրահեղձման դեպքով պաշտոնից ազատվել են զորամասի հրամանատարը և նրա երկու տեղակալները: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց, որ պաշտոնանկությունների մասին որոշումը կայացվել է շաբաթ օրը։ Բացի այդ, կարգապահական տույժերի են ենթարկվել մի շարք զինծառայողներ։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

42