00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորայի» երկրորդ մրցանակակիրը բժիշկ Թոմ Քաթինան է

© AURORAТом Катена. Церемония вручения "Aurora Prize"
Том Катена. Церемония вручения Aurora Prize - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինան Հայաստանից կհեռանա «Ավրորա» մրցանակով:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. «Ավրորա» մրցանակն այս տարի ստացավ Սուդանի հարավի Նուբա լեռներում ռումբերի տեղատարափի տակ «Գթության մայր» հիվանդանոցում աշխատող բժիշկ Թոմ Քաթինան, որը երկրորդ անգամ էր առաջադրվել այս մրցանակին:

Հաղթողի անունը հայտարարեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

«Մարդիկ հաճախ հարցնում են ինձ՝ որն է ամենադժվարը աշխատանքում: Ամենադժվարն այն է, երբ տեսնում ես, թե ինչպես է մահանում հիվանդդ: Սարսափելի ցավ է: Օրական մի քանի մարդ է մահանում: Մտնում ես մանկական հիվանդասենյակ, և սարսափելի այրվածքներով երեխաները մահանում են ձեռքերիդ վրա: Վերջերս մեզ մոտ սարսափելի համաճարակ էր, առավոտյան լսեցինք մի կնոջ գոռոց, որը կորցրեց իր երեխային, այդ պահին զգում ես ամբողջ աշխարհի ցավը», — ասաց Քաթինան:

Քաթինան խոստովանեց, որ մի անգամ հիվանդանոցից դուրս գալիս գլխավերևում ռմբակոծիչ է տեսել և հուսահատված ասել է՝ սպանի'ր ինձ: Սակայն բժշկին օգնում են ապրել նրանք, որոնց նա փրկել է, նրանք ուժ են տալիս իրեն հետագա աշխատանքի համար:

© AURORAԹոմ Քաթինա
Победитель премии Аврора Том Катена - Sputnik Արմենիա
Թոմ Քաթինա

«Ընկճված մարդիկ հրաշքների չեն սպասում, նրանք պարզապես ուզում են, որ իրենց որևէ մեկն օգնի: Ես բարձր եմ գնահատում «Ավրորա» մրցանակը, քանի որ այն օգնեց Նուբա լեռներում գտնվող մարդկանց, քանզի ես ցանկանում եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակ մարդկանց տանջանքներին», — ասաց Քաթինան:

Սուդանի կառավարական ուժերն այս տարիներին տասնմեկ անգամ արդեն ռմբակոծել են հիվանդանոցի տարածքը։ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

Որպես 435 մահճակալ ունեցող հիվանդանոցի միակ բժիշկ՝ նա աշխատում է օրական 24 ժամ ՝ սպասարկելով կես միլիոն մարդու և անտեսելով երկնքից անընդմեջ թափվող ռումբերի մշտական սպառնալիքը։

Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն և սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի:

Հավատը մեծ նշանակություն ունի Քաթինայի կյանքում։ Նա վստահ է, որ բոլոր մարդիկ կապված են միմյանց՝ անկախ ռասայից ու կրոնից. «Կարծում եմ, որպես մարդկային էակներ, մենք փոխկապակցված ենք։ Անկախ ռասայից կամ կրոնից՝ կա փոխադարձ ինչ-որ կապ։ Իմ տեսանկյունից՝ բոլորս էլ Աստծու զավակներն ենք՝ լինենք քրիստոնյա, մահմեդական, աթեիստ, թե ինչ։ Եվ մենք պարտավոր ենք հոգալ մեր եղբայրների մասին։ Ամեն առանձին անհատ կարող է իր ներդրումն ունենալ՝ ինչ-որ կերպ»։

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներ էին նաև Ֆարթուն Ադանը, Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն:

Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Լրահոս
0