Սերժ Սարգսյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ ՀՀ-Արցախ-սփյուռք եռամիասնության գրավական

158
Կառավարության ընդունելությունների տանն այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ 26-րդ նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. 25 տարվա ընթացքում 700 հազար նվիրատվություն: Այս ամենը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության արդյունքում: Նվիրատվությունների միջոցով ստացվել է 350 միլիոն դոլար: Թվերը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ 26-րդ նիստում հայտնեց հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը:

«Դպրոց, հիվանդանոց կամ ճանապարհ կառուցելն ինքնանպատակ չէ: Մեր առաքելությունը մեր երկիրը մեր իսկ ջանքերով շենացնելն է, մեր հայրենակցին սատար կանգնելն ու մեր ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելը»,-ասաց նա:

Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածների կառուցումը, ըստ Վարդանյանի, իրենց գործունեության առանցքային հաջողություններից է:

Նա հայտնեց, որ նվիրատվությունները մեծ և փոքր չափերի են լինում: Մեծ նվիրատվության օրինակ է նախորդ տարի Անդրանիկ Բաղդասարյան անունով անձից ստացված 5 միլիոնը:

Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տարվա դրամահավաքի համար թեմաներ է առաջարկել նաև Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Թեմաներից մեկը վերաբերում է Արցախի չոռոգվող տարածքներին: Այս հարցի լուծումը, հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանի խոսքով, կնպաստի Արցախի գյուղատնտեսության զարգացմանը:

«Երկրորդ ծրագիրն արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է, որը մենք արդեն որպես հիմնադրամ սկսել ենք իրականացնել Տավուշի մարզում: Արդեն որոշ չափով փորձ ենք ձեռք բերել և մյուս տարի Արցախում կկարողանանք գրեթե բոլոր գյուղերում միանգամից սկսել այդ ծրագրերը»,- ասաց նա:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյա հոբելյանը և հայտնեց, որ հիմնադրամի գոյությունը նշանակալի է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության համատեքստում:

«Անցած 25 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և աշխատանքներն իսկապես տպավորիչ են թե՛ քանակով և թե՛ որակով: Դրանց շարքում կարելի է առանձնացնել «Ձմեռ» մարդասիրական ծրագիրը, որի շրջանակում հանգանակված միջոցները 1992-95 թվականներին ուղղվեցին կարևորագույն սոցիալական խնդիրների լուծման: Աղետի գոտում իրականացված բնակարանաշինության շնորհիվ 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքներ ստացան նոր կացարաններ: Գորիսն ու Ստեփանակերտը, Արցախի հյուսիսն ու հարավը, Վարդենիսն ու Մարտակերտը իրար կապող ճանապարհների շինարարությունը թույլ է տալիս լուծել մեր ժողովրդի համար մի շարք կենսական և ռազմավարական բնույթի հրատապ հարցեր»,- ասաց երկրի ղեկավարը:

Նախագահը վստահություն հայտնեց, որ ապագայում ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը՝ ոգևորելով բոլորին իր հաջողված ծրագրերով, եռանդուն քայլերով և հստակ արդյունքներով:

158
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

13
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

13
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Երեխաներ

4 և ավելի երեխաներ. Հայաստանը բազմազավակ ընտանիքների մասին օրենք կունենա

39
(Թարմացված է 17:42 03.03.2021)
Նախարար Առաքելյանի մեկնաբանմամբ` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։

«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:

Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը

Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:

39
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Հայաստան, բազմազավակ ընտանիք, Օրենք, երեխա
Ըստ թեմայի
Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Պետությունը կաջակցի պատերազմում զավակ կորցրած ծնողներին նորից երեխա ունենալ