ԵԱՏՄ

Ռուսաստանը հայկական արտադրանքի համը հիշեց ԵԱՏՄ-ի շնորհիվ

59
(Թարմացված է 16:42 27.05.2017)
«Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» բիզնես համաժողովի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան հայտարարեց՝ Հայաստանը բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման մեծ ներուժ ունի։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Հայաստանից դեպի երրորդ երկրներ արտահանման աճը կազմել է 13%, իսկ բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժինը Հայաստանում 2016 թվականին կազմել է ընդհանուր արտահանման 12%-ը, ընդ որում՝ միության տարածքում այդ ցուցանիշի միջին մակարդակը 8,8% է։ Ծաղկաձորում անցկացվող բիզնես համաժողովի ընթացքում այս տվյալները ներկայացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։

«Այսինքն մենք տեսնում ենք, որ բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման ներուժը շատ մեծ է։ ԵԱՏՄ երկրները պետք է ոչ միայն արդիականացված համակարգ ստեղծեն, այլև տեխնոլոգիապես թարմացնեն արտադրական բազան», — նշեց Նիկիշինան։ Նրա խոսքով՝ միության անդամ երկրներն աննկարագրելի առավելություն ունեն՝ արտադրական ընկերությունների միջև առկա ամուր կոոպերացիոն կապերը։

«Մենք պետք է կենտրոնանանք կոոպերացիայի հետագա զարգացման վրա․ոչ թե մրցակցենք, այլ լրացնենք միմյանց։ Նաև նոր որակական մակարդակի հասցնենք այդ կոոպերացիոն արտադրանքի զարգացումը՝ նոր տեխնոլոգիաների և ծառայությունների գործածմամբ», — ասաց ԵՏՀ նախարարը։

Член Коллегии (Министр) по торговле Евразийской экономической комиссии Вероника Никишина
© Sputnik / Ani Liparityan
Վերոնիկա Նիկիշինա

Նիկիշինան կարևորեց նման համաժողովների անցկացումը՝ նշելով, որ այսպիսի միջոցառումներն ու բանավեճերն իսկապես օգնում են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների փորձագետներին գործընկերական կապեր հաստատել, հասկանալ այն երկրների մրցակցական առավելությունները, որոնց հետ բանակցություններ են վարում ազատ առևտրի վերաբերյալ։

«Ռուսաստանում մեծ սիրով են ընդունում Հայաստանից եկող արտադրանքը։ Խոսքն արդյունաբերական արտադրանքի և սննդի մասին է, գյուղատնտեսական արտադրանքի, ալկոհոլի։ Մենք կարծում ենք՝ այստեղ հսկայական ներուժ կա», — ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում քիչ-քիչ սկսում են հիշել հայկական արտադրանքի համն ու որակը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորդուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմում ընդգրկված են անդամ երկրների նախագահները։

Русская версия

59
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (238)
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

12
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

12
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Երեխաներ

4 և ավելի երեխաներ. Հայաստանը բազմազավակ ընտանիքների մասին օրենք կունենա

36
(Թարմացված է 17:42 03.03.2021)
Նախարար Առաքելյանի մեկնաբանմամբ` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։

«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:

Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը

Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:

36
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Հայաստան, բազմազավակ ընտանիք, Օրենք, երեխա
Ըստ թեմայի
Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Պետությունը կաջակցի պատերազմում զավակ կորցրած ծնողներին նորից երեխա ունենալ