ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik․ Բիզնես համաժողովի կարևոր խնդիրը Հայաստանի տնտեսության զարգացման խթանումն է։ Այս նպատակով «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» համաժողվի շրջանակում կկազմակերպվեն կլոր սեղաններ և կքննարկվեն արդի խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ Մարտին Սարգսյանը։
Ըստ նրա՝ համաժողովի կարող է խոսվել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և իրանական շուկա դուրս գալու մասին:
«Համաժողովի նպատակն է քննարկել այն խնդիրները, որոնք խանգարում են ԵԱՏՄ շուկայում ապրանքների ազատ շրջանառությանը, ծառայությունների մատուցմանը և աշխատաշուկայի զարգացմանը», — ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այս նպատակով են միջոցառմանը մասնակցում ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները։
Նրա խոսքով՝ այսօր հայ ձեռներեցների առջև մեծ շուկա է բացվել, որն անհրաժեշտ է օգտագործել, և Հայաստանը պարտավոր է ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին, իսկ քննարկվող հարցերը պետք է օգնեն լուծել լոգիստիկ խնդիրները։
Անդրադառնալով արտահանման հավանական ոլորտին՝ ԱԱՊ նախագահը նշեց, որ այսօր կարևոր խնդիր է արտահանման ապահովագրումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ արտահանման ներուժ ունի գյուղատնտեսությունը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։
ՀՀ ԱԱՊ-ն գործում է 2001 թվականից և ներկայացուցչություններ ունի երկրի բոլոր մարզերում, Եվրապալատի, Միջազգային առևտրային պալատի, Պալատների համաշխարհային ֆեդերացիայի (ICC WCF), Սևծովյան գոտու առևտրաարդյունաբերական պալատների ասոցիացիայի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհուրդի, ԱՊՀ մասնակից պետությունների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի անդամ է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:


