Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքը

Հին Երևանի կանգուն վկաները. Հանրապետության 37

1174
(Թարմացված է 08:27 27.05.2017)
Sputnik Արմենիայի «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքի այս հրապարակումը ներկայացնում է այն շենքը, որտեղ 1918-1920 թթ. գործել է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը:

Ըստ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի՝ Հանրապետության 37 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1905 թվականին, այսինքն, այն արդեն շուրջ 112 տարվա պատմություն ունի: Ճշտենք, որ այստեղ խոսքը  Հանրապետության փողոցին հարող երկհարկանի հատվածի մասին է, որտեղ այժմ տեղակայված է «Արցախբանկը», ինչպես նաև դեպի Տիգրան Մեծի պողոտա դուրս եկող շենքի օվալաձև անկյունը:

1905-1917 թթ. այս շենքը ծառայել է որպես Երևանի նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր, և այստեղ է գտնվել նաև նահանգապետի բնակարանը, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ: 1918-1920 թթ. այս շենքում է գործել արդեն Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը, որն այն ժամանակ կոչվում էր կենտրոնական գործադիր կոմիտե: 1960-ական թվականներից այստեղ շուրջ երեք տասնամյակ գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն՝ ներկայիս սփյուռքի նախարարության նախատիպը: Այստեղ էր գտնվում նաև այն ժամանակ հայկական սփյուռքում մեծ ժողովրդականություն վայելող և Սփյուռքահայության կոմիտեի կողմից հրատարակվող «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունը:

Դեռ խորհրդային տարիներին, պահպանելով ընդհանուր ճարտարապետական ոճը, շենքին կից ավելացվեց ներկայիս Մելիք-Ադամյան փողոցի հատվածը: 1980-ականներին Հանրապետության և Մելիք-Ադամյանի փողոցների եռանկյունում իրականացվեց հաջողված ճարտարապետական նախագիծ, որի նպատակն էր այս տեղանքում վերստեղծել Հին Երևանին բնորոշ քաղաքային միջավայրը: Իսկ արդեն 2006-2010 թթ. շենքի և՛ պատմական հատվածը, և՛ կից կառույցը ներսից հիմնովին վերակառուցվում է, և շենքի արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանելով՝ ավելացվում են վերնահարկեր: Ներկայումս այս շենքը բիզնես կենտրոն է, որտեղ տեղակայված են տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև գործում է «Տաշիր Պիցցա» ցանցի պիցցերիաներից մեկը:

Здание Правительства Первой республики Армении. Ныне Ташир Пицца
© Sputnik / Asatur Yesayants
Հանրապետության 37

Հանրապետության փողոցը մինչխորհրդային Երևանի ամենաերկար և կարևոր փողոցներից էր համարվում, այն ներառում էր նաև ներկայիս Մհեր Մկրտչյանի փողոցը և ձգվում էր մինչև Անգլիական այգի: Այս փողոցում էին գործում բազմաթիվ արտադրամասեր, խանութներ և վարչական հիմնարկներ: Փողոցը կոչվում էր Նահանգային (Գուբերնսկայա), քանի որ այստեղ էր գտնվում նահանգապետի նստավայրը և նահանգային գործադիր վարչության շենքը: Առաջին հանրապետության օրոք փողոցը անվանափոխվեց և դարձավ Հանրապետության փողոց: Խորհրդային կարգերի հաստատումից հետո այն վերանվանվեց Լենինի, իսկ 1953-ից ՝ սկսեց կրել հեղափոխական Ստեփան Ալավերդյանի անունը: 1991-ին, անկախության վերականգնումից հետո, փողոցին վերադարձվեց նախկին անվանումը՝ Հանրապետության:

Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը մեր նորագույն պատմության շրջադարձային էջերից է համարվում, երբ անկախության կորստից երկար հարյուրամյակներ անց հայերը, վերջապես,

պետականություն ունեցան իրենց հայրենիքում: Հանրապետության 37 շենքում են գործել Առաջին հանրապետության բոլոր կառավարությունները և չորս վարչապետերը՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը և Սիմոն Վրացյանը: Ասում են, որ Սարդարապատի հերոսամարտի հաղթական ավարտից օրեր անց հենց այս շենքի երկրորդ հարկի օվալաձև պատշգամբից է Արամ Մանուկյանը հայտարարել Հայաստանի փաստացի անկախ դառնալու մասին և կարդացել Թիֆլիսի Ազգային խորհրդի մայիսի 30-ի հռչակագիրը: Հռչակագրում, մասնավորապես, ասվում էր. «Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»:

  • Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ իր աշխատասենյակում, 1918 թ.
    Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ իր աշխատասենյակում, 1918 թ.
    Архив Майкла Бабаяна
  • 1918 թ. հուլիսի 24-ի Հայոց Ազգային խորհրդի որոշումը՝ կառավարություն կազմելու մասին. Հայաստանի ազգային արխիվ, լուսանկարը՝ Մայքլ Ա. Բաբայանի անձնական արխիվից
    1918 թ. հուլիսի 24-ի Հայոց Ազգային խորհրդի որոշումը՝ կառավարություն կազմելու մասին. Հայաստանի ազգային արխիվ, լուսանկարը՝ Մայքլ Ա. Բաբայանի անձնական արխիվից
    Архив Майкла Бабаяна
  • Հայաստանի առաջին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության կազմը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությաամբ,1919 թ.
    Հայաստանի առաջին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության կազմը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությաամբ,1919 թ.
1 / 3
Архив Майкла Бабаяна
Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին՝ իր աշխատասենյակում, 1918 թ.

Ազգային խորհրդի անդամները Թիֆլիսից Երևան ժամանեցին 1918 թվականի հուլիսին: Արդեն հուլիսի 24-ին հրապարակվում է Հայոց Ազգային խորհրդի թիվ 1 որոշումը Հայաստանի գործադիր բարձրագույն իշխանություն՝ կառավարություն կազմելու վերաբերյալ: Նրանք առաջինն էին պատմական այդ բախտորոշ պահին՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյան, արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյան, զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյան, ֆինանսների և արդարադատության նախարար Խաչատուր Կարճիկյան: Պետականության բացակայության երկար հարյուրամյակներից հետո այդ կառավարությունը փաստացի հանդիսացավ հայկական առաջին ինքնիշխան գործադիր կառույցն իր իսկ հայրենիքում:

Ուղիղ մեկ տարի անց, 2018 թվականի մայիսին, կլրանա Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի մեկդարյա հոբելյանը, և հոբելյանական պաշտոնական միջոցառումների ժամանակ, անպայման, իր ուրույն տեղը պետք է գտնի նաև Հանրապետության 37 շենքի պատմության պատշաճ կերպով ներկայացումը:

1174
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

13
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

13
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան
Երեխաներ

4 և ավելի երեխաներ. Հայաստանը բազմազավակ ընտանիքների մասին օրենք կունենա

38
(Թարմացված է 17:42 03.03.2021)
Նախարար Առաքելյանի մեկնաբանմամբ` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։

Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։

«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:

Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:

Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը

Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:

38
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Հայաստան, բազմազավակ ընտանիք, Օրենք, երեխա
Ըստ թեմայի
Պետք է փորձենք ամեն րոպե մեկ ավել երեխայի կյանք փրկել. մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն է
Պետությունը կաջակցի պատերազմում զավակ կորցրած ծնողներին նորից երեխա ունենալ