ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աֆրիկայի լեռներում միսիոներական գործունեության իրականացման հարցում հիմնական խթանը քրիստոնեությունն է, աստծուն ծառայելը, Հայաստանի ամերիկյան համալսարանում ասաց «Aurora Prize» մրցանակի հավակնորդներից մեկը՝ բժիշկ Թոմ Քաթինան։
Քաթինան կաթոլիկ միսիոներ է, որը շուրջ 17 տարի զբաղվում է բժշկական օգնություն տրամադրելով։
«Իմ հիմնական մոտիվացիան կրոնն է։ Ես կաթոլիկ միսիոներ եմ։ Քրիստոսն ասում էր. «Ինչ էլ որ անում ես եղբայրներիդ և քույրերիդ համար, անում ես ինձ համար»։ Իմ եղբայրներն ու քույրերն աղքատ մարդիկ են, որոնք վնասվածքներ են ստացել, անուշադրության են մատնված»,- ասաց Քաթինան։
Նրա խոսքով` հոգ տանելով թշվառների մասին, մարդիկ ծառայում են Քրիստոսին։ Նա նաև հիշատակեց աստվածաշնչյան մի պատմություն. մի անգամ Քրիստոսը մի մարդու պատգամեց բաժանել հարստությունը, վերցնել խաչը և գնալ նրա հետևից «հավերժական կյանքի» հասնելու համար։
«Կարծում եմ՝Քրիստոսը նկատի ուներ, որ պետք է ազատվել ամեն սուտ, անպետք «բեռից», վերցնել խաչն ու քաջությամբ հետևել այն ճանապարհին, որը երբեք թեթև չի լինի։ Կյանքն արագընթաց է, մենք բոլորս կմահանանք, կմնա միայն անսահմանությունը։ Այդ իսկ պատճառով եկեք մի փոքր տանջվենք այս կյանքում անմահության հասնելու համար»,- ասաց Քաթինան։
Հենց այս փիլիսոփայության մեջ է Քաթինան ոգեշնչման աղբյուր գտնում։ Նրա խոսքով` իր կյանքում ոչ մի տաղտկալի օր չի լինում, միշտ տարբեր խնդիրներ են եղել. բնածին արատներով երեխաներ, քաղցկեղով հիվանդ ծերեր։
Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի Նուբա լեռների Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժն է։ Կաթոլիկ եկեղեցու միսիոներ և վիրաբույժը երկար տարիների ընթացքում միակ բժիշկն է, որը մշտապես օգնություն է տրամադրում պատերազմի թոհուբոհով անցած շրջանի ավելի քան կես միլիոնանոց բնակչությանը։ Քաթինան տարեկան ավելի քան 1000 վիրահատություն է կատարում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության ականատեսների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այդպիսով, շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կենցաղը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։
«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։
Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայաստանն առաջիկայում կունենա բազմազավակ ընտանիքների մասին օրենք, որի համաձայն` պաշտոնապես բազմազավակ կճանաչվեն 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները։
Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
«Այս նախագծով նախարարությունը փորձում է բազմազավակ ընտանիքներին լրացուցիչ պետական երաշխիքների և աջակցության տրամադրման նոր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան հստակեցնել բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակն ու երաշխիքները, բարձրացնել այդ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետությունը, խրախուսել ընտանիքում չորրորդ և հաջորդ երեխայի ծնունդը»,- ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով` առաջարկվող օրենքը ենթադրում է դրամական աջակցություն, առողջության ապահովագրություն, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, բնակարանի կամ ապաստանի տրամադրում, կրթության վճարի փոխհատուցում, պատմական և մշակութային կենտրոններ այցելությունների վճարի փոխհատուցում, աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրում:
Հայաստանում ծնվել է արցախցի բազմազավակ ընտանիքի 8-րդ զավակը
Առաքելյանի կարծիքով` այսպիսով բազմազավակության խրախուսման այս ծրագիրը կնպաստի ծնելիության խթանմանը, բազմազավակ ընտանիքների թվի ավելացմանը:


