ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Երևանում առաջին անգամ կլոր սեղան տեղի ունեցավ, որին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանի ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառի առաջատար փորձագետներն ու ձեռնարկատերերը։ Միջոցառման շրջանակում կողմերն անդրադարձան ԵԱՏՄ-ի շրջանակում ոսկյա իրերի արտադրության ոլորտում համագործակցության, միասնական շուկայի ստեղծման և երրորդ երկրների հետ փոխներգործության հարցերին։
«Ոսկերչության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հեռանկարներն ու պոտենցիալը բավականին մեծ է։ Կան համագործակցության բազմաթիվ հիմքեր` իրերի արտադրությունից մինչև դրանց իրացումը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հարգադրոշման պալատի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Զամիշլյաևը։
Նրա խոսքով` այսօր շուկայում ոսկյա իրերի պահանջարկի անկում է նկատվում։ Եթե նախկինում երիտասարդներն իրենց սիրելիներին թանկարժեք ոսկյա իրեր էին նվիրում, ապա այսօր նախապատվությունը տրվում է գաջեթներին և սմարթֆոններին։ Փոխվել է սպառողի ճաշակը։
ԵԱՏՄ-ի ոսկերչական իրերի արտադրման միասնական շուկայի շրջանակում կսահմանվեն անվտանգության նորմեր, որակի հսկողություն և այլն։
«Եթե ընդհանուր նորմեր մշակվեն, ապա դրանք կվերաբերեն բուն իրերի էկոլոգիապես անվտանգ լինելուն», — ասաց Զամիշլյաևը։
Կլոր սեղանի շրջանակում կողմերը անդրադարձան նաև համագործակցության և թանկարժեք մետաղների իրավական կարգավորման հարցերին։ Գործարարների կարծիքները հաշվի կառնվեն ոսկերչական իրերի միասնական շուկայի ձևավորման ընթացքում։
Քննարկման կարևորագույն թեմաներից էր նաև Իրանի բազմամիլիոնանոց շուկայի հետ համագործակցությունը։
«Իրանը մեզ համար հետաքրքիր և հեռանկարային շուկա է», — Sputnik Արմենիկայի հետ զրույցում ասաց ԵԱՏՄ-ի Ոսկերիչների ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Վադիմ Սերովը։
Նրա խոսքով` միջոցառման հիմանական նպատակն է ընդհանուր համաձայնության գալ ԵԱՏՄ-ի շրջանակում թանկարժեք մետաղների շրջանառության, փոխներգործության և ապրանքի մատակարարման մասին ինչպես եվրասիական ինտեգրացիոն միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ։
ԵԱՏՄ-ի մասշտաբով նման միջոցառում Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում։ Հայաստանն ու Ռուսաստանը միության շրջանակում ոսկերչական իրերի ամենամեծ արտադրողներն են։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյա
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


