ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Մայիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն այցելեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն՝ ծանոթանալու Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը տրամադրված փրկարարական գույքի և սարքավորումների առաջին 3 խմբաքանակներին: Նախարարն ու դեսպանը շրջեցին կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով վերջինիս հագեցվածությանն ու հնարավորություններին:
Նշենք, որ այն տրամադրվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը միակն է տարածաշրջանում և նախատեսված է նաև այլ երկրներում փրկարարական աշխատանքների կատարման համար:
Համագործակցության շրջանակում տրամադրված գույքը ներառում է փրկարարական գործիքների լրակազմ, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար: Կան նաև հատուկ սարքավորումներ՝ մոտոպոմպեր, նախատեսված ջրահեռացման աշխատանքներ կատարելու համար:
Վոլինկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս համագործակցությունը երկու դաշնակից երկրների միջև ձևավորված համագործակցության մի մասին է միայն: Ըստ նրա՝ այս սարքավորումները շատ կարևոր և անհրաժեշտ են, քանի որ դրանք թույլ կտան կենտրոնին աշխատել իր ողջ ներուժով և լուծել իր առջև դրված շատ խնդիրներ:
«Սա միայն սկիզբն է. 2017-18 թթ. ընթացքում կլինեն նորանոր սարքավորումներ և փրկարարական տեխնիկա: Այս գույքը կծառայի, ինչպես Հայաստանին, այնպես էլ կունենա տարածաշրջանային նշանակություն», — եզրափակեց Վոլինկինը:
Հայ-ռուսական կենտրոնին տրամադրվող գույքը կծառայի Հայաստանում, ՌԴ-ում և հնարավոր է նաև երրորդ երկրում ծագած արտակարգ դեպքերին արձագանքելու համար: Այն նախատեսված է նաև ոլորտում Հայաստանի կարողությունները հզորացնելու համար:
Սարքավորումների և տեխնիկայի մի մասը կշահագործվի ՓԾ տարբեր ստորաբաժանումների կողմից: Դրանք կներառեն նաև կենսապահովման համար նախատեսված զանազան պարագաներ՝ ինչպես օրինակ՝ փրկարարական վրաններ՝ նախատեսված դեպքի վայրում թե՛ անձնակազմի, և թե՛ տուժածների կարիքները բավարարելու համար:
Հայաստանին տրամադրվող գույքի մյուս խմբաքանակն այստեղ կլինի մինչև առաջիկա շաբաթը: Ցանկը կներառի ամենատարբեր փրկարարական, ջրափրկարարական գործիքներ, ինչպես նաև՝ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 739116 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


