«Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը

Մարդասիրություն քարոզողը. «Ավրորայի» լավագույն ֆիլմն ու լուսանկարը

113
(Թարմացված է 13:10 17.05.2017)
Քիչ առաջ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների հաղթողների անունները։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի-Sputnik. «Դալան» ցուցասրահում այսօր կարելի էր տեսնել բազմաթիվ ու բազմազան լուսանկարներ, որոնք ներկայացվել են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին։ Գլխավոր չափանիշը հումանիզմը հնարավորին չափ արտահայտիչ ներկայացնելն էր։ Ժյուրիի անդամ Զավեն Խաչիկյանը, սակայն, այնքան էլ գոհ չէր արդյունքներից, կարծում է, որ «Ավրորան» ավելի բարձր նշաձող է սահմանում։

«Լուսանկարչական որակն «Ավրորայի» որակին զիջում է։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Պետք է շատ աշխատել, և դա բոլորիս է վերաբերում։ Ես կողմ էի, որ տարիքային ցենզ չդրվեր, 40-ից բարձր նաև լինեին, որովհետև մարդասիրական գաղափարներին ավելի հասուն տարիքում են հասնում։ Երևի թե, դա զգացնել տվեց այս մրցույթում»,- ասաց Զավեն Խաչիկյանը։

Ինչ վերաբերում է կարճամետրաժ ֆիլմերին, ապա այս ոլորտում ժյուրիի նախագահ Էդգար Բաղդասարյանը ևս կարծում է, որ աշխատելու տեղ կա և հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդյունքն ավելի գոհացնող կլինի։ Ի՞նչն եք առավել կարևորել լավագույնին ընտրելիս, չէ՞ որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում կարելի է հեռախոսով ֆիլմ նկարել` միաժամանակ ներդնելով հզոր գաղափարախոսություն. Sputnik Արմենիայի հարցին, Էդգար Բաղդասարյանը դրական պատասխան տվեց։

«Շատ լավ բան եք ասում։ Ուսանողներս, երբ ասում են` սա է պետք, նա է պետք, դրամ է պետք, ես ասում եմ` ոչ մի բան պետք չի։ Ես էլ կուզեմ 200 միլիոնանոց բյուջեով ֆիլմ նկարել, բայց կարևորը գաղափարն է, որովհետև թվային տեխնոլոգիաները էժանացրին պրոցեսը։ Ես հաճախ եմ ասում` բոլորիդ տանը դրված է A4 ֆորմատի թուղթ, բայց ոչ բոլորն են գրող։ Այնպես որ, խնդիրը ոչ թուղթ ու գրչի, ոչ էլ կրիչի մեջ է, այլ ճաշակի և բնատուր շնորհքի»,- ասաց ռեժիսորը։

Եվ վերջապես, բաղձալի պահը մոտեցավ։ Ովքե՞ր են մյուսներից առավել հաղորդակից դարձել մարդասիրական արժեքներին իրենց լուսանկարներով ու կարճամետրաժ ֆիլմերով։

«Վերջապես հանգիստ». սա այն լուսանկարն է, որը ժյուրիի որոշմամբ ճանաչվեց լավագույնը։ Լուսանկարն արվել է Արցախի հյուսիսային սահմանին ապրիլյան պատերազմի օրերին և պատկերում է հայ զինվորին՝ որպես մարդասիրության խորհրդանիշ։ Հաղթող լուսանկարի հեղինակը ստացավ 2500 ԱՄՆ դոլար, և որ առավել կարևոր է` բուռն ընդունելություն ու լիքը ծափեր։

Фотография Арега Балаяна заняла первое место
© Sputnik / Aram Nersesyan
Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը

«Մոտ 2 ամիս ապրել եմ Արցախում, ապրիլյան պատերազմի օրերին։ Սկզբում լուսանկարչական ապարատ չունեի, որովհետև զինվոր էի։ Հետո ձեռք բերեցի այն։ Հերթական գիշերներից մեկն էր, երբ մի քիչ ժամանակ էինք ունենում քնելու, ով որտեղ կարողանում՝ քնում էր։ Այս լուսանկարով ուզում եմ ցույց տալ, որ ծայրահեղ իրավիճակում անգամ պահպանվում էր մարդկությունը, լուսավոր ու բարի գծերը»,-ասաց լուսանկարի հեղինակ Արեգ Բալայանը։

Первое место занял фотограф Арег Балаян
© Sputnik / Aram Nersesyan
Լուսանկարիչ Արեգ Բալայանը պարգևատրվեց «Վերջապես հանգիստ» լուսանկարի համար

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում էլ լավագույնը ճանաչվեց Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը Կոլումբիայից։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաղթող ֆիլմի հեղինակին պարգևատրեց 4000 ԱՄՆ դոլարով։

«Մեզ միացան աշխարհի 50-ից ավելի երկրների հազարավոր տաղանդավոր երիտասարդներ`ներկայացնելով մարդասիրության և երախտագիտության գաղափարների շուրջ սեփական պատկերացումները»,- ասաց մրցույթների ժյուրիների անդամ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։

Первое место в номинации лучшее короткометражное видео
© Sputnik / Aram Nersesyan
Կադր Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմից

Տեղեկացնենք, որ «Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները մեկնարկել էին 2016 թվականի դեկտեմբերին։ Մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար` 48 երկրից և 184 ֆիլմ` 27 երկրից։

113
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

83
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

83
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ
Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան է նշանակվել

20
(Թարմացված է 14:39 05.03.2021)
Ֆուտբոլիսն ասել է, որ շատ երջանիկ է կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Մարկոս Պիզելին խոսել է իր զգացողությունների, ծրագրերի և նպատակների մասին։

«Շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,– ասել է նա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս անդրադարձել է Մարկոս Պիզելիի նշանակմանը:

«Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտարարել էինք Յուրա Մովսիսյանի՝ Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան նշանակվելու մասին: Այժմ որոշել ենք, որ նմանատիպ գործառույթներով Հարավային Ամերիկայում կզբաղվի մեր նշանավոր ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Պիզելին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած քաղաքականությանը. մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգային հավաքականում մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստները շարունակեն ներգրավված մնալ հայկական ֆուտբոլում, իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնեն հայկական ֆուտբոլի զարգացմանը: Հարավային Ամերիկան շատ կարևոր տարածաշրջան է մեզ համար: Այստեղ կան հայկական մեծաքանակ համայնքներ, որոնցում շատ են ֆուտբոլով զբաղվող երիտասարդները: Վստահ եմ, որ Մարկոս Պիզելին հենց այն անձնավորությունն է, որը կարող է գտնել հայազգի ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները»,– ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք` հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում, և պարզ է դարձել, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, որից, սակայն, Պիզելին հրաժարվել է և որոշել է ավարտել իր կարիերան:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Պիզելին անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստը 35 տարեկան է։

20
թեգերը:
Մարկոս Պիզելի, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
17-ամյա հայ ֆուտբոլիստի գոլը հաղթանակ պարգևեց մոսկովյան «Դինամոյին»․ տեսանյութ
«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը
Կարեն Վրթանեսյան

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

0
(Թարմացված է 15:27 05.03.2021)
Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական հերթական զորավարժություններին, ինչպես նաև հայկական բանակի վերականգնման խնդրին։ 
Վրթանեսյան. «Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի»

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։

«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։

Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։

«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,–   նշեց ռաազմական փորձագետը։

Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։ 

0
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Կարեն Վրթանեսյան