Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր սադրանքը

35
(Թարմացված է 20:01 12.05.2017)
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սադրանքը մեկնաբանել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Վերջին օրերին ադրբեջանական ՊՆ-ի`իբր հայկական հետախուզական ցանցի բացահայտման մասին տարածած լուրերն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։ Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»։

Русская версия

35