Կառավարություն

Վարչապետը հանձնարարել է մշակել մայիսյան տոների ծրագրի նախագիծ

25
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Կառավարությունում տեղի ունեցած Հայաստանի 1-ին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ։

Նիսի ընթացքում քննարկվել են նաև գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների ծրագրի հայեցակարգի շուրջ քննարկումները, մշակել ծրագրի նախագիծ՝ ներառելով բոլոր առաջարկությունները և ներկայացնել քննարկման հանձնաժողովի հաջորդ նիստում:

 

25