Իվան Վոլինկին

Վոլինկին. Արցախում լրագրողների գնդակոծումը պետք է դատապարտվի

27
(Թարմացված է 14:17 12.05.2017)
Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինն ընդգծում է, որ արցախյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն այն պայմանավորվածությունները, որոնց հասել են Սանկտ Պետերբուրգում և Վիենայում։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների գնդակոծմանը ադրբեջանցիների կողմից։

«Երբ մարդկանց իրավունքներն են խախտվում, կարծում եմ՝ չի լինի այնպիսի խելամիտ մարդ, որը չդատապարտի դա», — ասաց Վոլինկինը Արտաշատի սահմանապահ ջոկատ այցելության ժամանակ։

Նա նշեց, որ լրագրողները, բժիշկները և այլ խաղաղ մասնագիտությունների տեր մարդիկ չպետք է հակամարտող կողմերի կրակի տակ հայտնվեն։

«Իհարկե, տհաճ իրադարձություն է և պետք է դատապարտվի։ Ինչ վերաբերում է շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, ապա XXI դարում դա անթույլատրելի է»,- ասաց Վոլինկինը։

Նա նշեց, որ Սանկտ Պետերբուրգում և Վիենայում առաջարկությունները, որոնք ուղղված են արցախյան հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանը, պետք է կյանքի կոչել։

Русская версия

27