Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում

Զենքի ցուցադրություն, համերգ ու հյուրասիրություն. հաղթանակի օրը` 102-րդ ռազմակայանում

38
(Թարմացված է 21:07 09.05.2017)
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում այսօր տոնական տրամադրություն էր՝ հաղթական շունչը պարուրել էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառման բոլոր մասնակիցներին:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Մայիսի 9-ին ռուսական 102-րդ ռազմակայան այցելած մարդիկ կարողացան ոչ միայն մոտիկից ծանոթանալ ռուսական Զինված ուժերի զորամիավորումների զենք-զինամթերքին, այլ նաև տանկ նստել, իրենց ձեռքն առնել «Կալաշնիկովն» ու մյուս ինքնաձիգները:

Ցուցադրվող զինտեխնիկան տարաբնույթ էր` «Գրադ», «Ստրելա», «Հաուբից», զենիթահրթիռային համակարգեր և այլն: Ցուցադրությունը շատ էր հետաքրքրել նաև փոքրիկներին, որոնք հնարավորությունից օգտվելով` փորձում էին մի տեխնիկայից մյուսին անցնել:

  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Ռուսական 102-րդ ռազմակայան
    Ռուսական 102-րդ ռազմակայան
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • ՀՏոնական համերգ` ռուսական 102-րդ ռազմակայանում
    ՀՏոնական համերգ` ռուսական 102-րդ ռազմակայանում
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
1 / 10
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Ռուսական 102-րդ ռազմակայան

Ռազմակայանի հրամանատարությունը տոնական համերգ էր կազմակերպել Հաղթանակի օրվա կապակցությամբ, որին ներկա էին ոչ միայն ռազմակայանի զինվորներն ու հրամանատարական կազմը, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու վետերանները Ի դեպ, Շիրակի մարզում նրանց թիվը տարեցտարի պակասում է. 31 վետերան է մնացել:

© Sputnik. Արմենուհի Մխոյան
Ռուսական 102-րդ ռազմակայանում տոնեցին Մեծ Հայրենականի հաղթանակը

Համերգից հետո միջոցառման մասնակիցներին ու հյուրերին հրավիրեցին զինվորական բացօթյա խոհանոցներ, որտեղ հաց, հնդկաձավարի շիլա և թեյ հյուրասիրեցին, իսկ վետերանների հյուրասիրությունն ավելի ճոխ էր՝ համեղ ճաշացանկին գումարվել էր նաև «100 գրամ» օղին` հանուն խաղաղության:

«Ասում են` դաշտային խոհանոցի ամեն ինչը համեղ է, հավանաբար մաքուր օդն է նպաստում: Զինվորները շատ են հավանում հենց այս հնդկաձավարի շիլան՝տավարի պահածոյի հետ»,- Sputnik Արմենիային ասաց ռազմակայանի խոհարար Արամայիս Գևորգյանը:

Показ военной техники на территории российской военной базы в Гюмри
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Արամայիս Գևորգյան

Գաբրիել Սուքիասյանը 18 տարեկան էր, երբ տարան ռազմաճակատ։ Եղել է Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, շատ լավ է հիշում, թե ինչ էին ուտում պատերազմի տարիներին:

«Երկու չոր «սուխարի» էր կերակուրը: Կռվել եմ մինչև վերջ: Բալատոն լճի մոտ էի, երբ հաղթանակի լուրը ստացանք»,-հիշում է 95-ամյա պապն ու հպարտությամբ ցույց տալիս իր մեդալները։

Հետո ավելացնում է` ինձ համար ամենաթանկը Փառքի շքանշանն է: Ասում է ու բարձրացնում 100 գրամանոց բաժակը:

Габриель Сукиасян
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Գաբրիել Սուքիասյան
38