Երկրաշարժ

Երկրաշարժ է գրանցվել Հայաստան–Վրաստան սահմանային գոտում

10
Այսօր Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Սույն թվականի մայիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:07-ին (Գրինվիչի ժամանակով` 11:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 41.180 և արևելյան երկայնության 43.960 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տվյալների երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:

 

10