Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան. «Ես ուզում եմ շարունակել բարեփոխումները»

15
(Թարմացված է 15:34 09.05.2017)
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Հաղթանակի զբոսայգում խոսեց իր պաշտոնի պահպանման ու կառավարության նոր կազմի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր` պաշտոնում մնալու հարցը դեռ չի քննարկվում։

«Այս պահին կուսակցության ու հանրապետության նախագահի դիրքորոշումն այն է, որ պետք է պահպանել իմ պաշտոնը։ Բայց ես ուզում եմ շարունակել բարեփոխումները, սա հստակ է, կա հսկայածավալ փոփոխությունների անհրաժեշտություն»,- ասաց նախարարը։

Արծվիկ Մինասյանը պատասխանեց նաև լրագրողներից մեկի այն հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ դաշնակցական պատգամավորները չեն ենթարկվում վարչապետ Կարեն Կարապետյանին։

«Նախարարը քաղաքական պաշտոն է, կան հստակ սահմանված իրավասություններ վարչապետ-նախարար հարաբերությունների մեջ։ Մենք շարժվում ենք օրենքով ու նախագահի հրամանագրով, կառավարության ընթացակարգերին համապատասխան»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ իրենց գործունեության արդյունավետությունը պայմանավորված չէ պորտֆելների քանակով։

15