Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյան. «Ես 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»

89
Այսօր Հաղթանակի զբոսայգում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը կլինի կառավարության նոր կազմում։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կլինի կառավարության նոր կազմում։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Ես 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում էլ նախարարն անդրադարձավ օրվա թեմային` նշելով, որ պատմությունը ցույց է տվել` մենք պետք է լինենք միասնական։

«Հակառակ դեպքում մենք միշտ «կնշենք» Եղեռնը»,- ասաց Գասպարյանը։

Տեղեկացնենք, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա առթիվ վետերանները, զինվորականները, պաշտոնյաներն ու հասարակ քաղաքացիներն այցելում են Հաղթանակի զբոսայգի և ծաղիկներ խոնարհում անմար կրակի մոտ։

89
Ոստիկանական ավտոմեքենա

Զինված հարձակում Երևանի կենտրոնում. անհայտ անձը սպառնացել է նռնակով

4
(Թարմացված է 16:41 29.07.2021)
Հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով։ Նրա դիմակն ու նռնակը իրավապահները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն ու տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` հարձակում իրագործած անձը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի։

Նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել

4
թեգերը:
ավազակային հարձակում, Ոստիկանություն, Հայաստան
Սաիդ Խաթիբզադե

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

31
(Թարմացված է 16:11 29.07.2021)
Իրանական կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունները կարգավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին», - հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:

«Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև սահմանային հակամարտության շարունակման կապակցությամբ, ափսոսանք է հայտնել սպանվածների, վիրավորվածների կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

31
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանն ու Իրանը, կամ արտաքին ուժերը խաղում են փխրուն խաղաղության վրա
Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը