Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ

Հաղթանակներին նվիրված շքերթ` Գյումրիում

48
(Թարմացված է 20:12 09.05.2017)
Գյումրիում ևս մայիսի 9-ը տոնական էր: Մեծ Հաղթանակի 72–ամյակին նվիրված հիմնական միջոցառումն, ինչպես միշտ, այս անգամ ևս «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում էր:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, նախ հարգելով Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը, ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ: Անցած տարիների նման այս տարի ևս միջոցառմանը ներկա էին պատերազմի վետերանները:

Տոնական միջոցառմանը շնորհավորելով բոլորին` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշեց, որ 72 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինել թե՛ նրանց, ում կյանքի գնով վաստակվել է հաղթանակը և թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են:

  • Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan

  • Հայերնական մեծ պատերազմին մասնակցած գյումրեցի վետերեններ
    Հայերնական մեծ պատերազմին մասնակցած գյումրեցի վետերեններ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
  • Տոնական միջոցառումներ` Գյումրիում
    Տոնական միջոցառումներ` Գյումրիում
    © Sputnik/ Armenuhi Mkhoyan
1 / 10
© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Զինվորական շքերթ` Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ

«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ մայիս ամիսը դարձավ հաղթանակների, հերոսական սխրանքների, միասնության ու համախմբվածության խորհրդանիշ: Հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, քանզի մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլև մեկ այլ փառավոր տարեդարձ` Շուշիի ազատագրման 25 ամյակը: Իրենց պապերի ու հայրերի արժանավոր ժառանգներն այսօր էլ շարունակում են հերոսական պայքարով, իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը: Մեր խոնարհումն ենք բերում Արցախյան հերոսամարտում եւ դրանից հետո նահատակված մեր քաջորդիների շիրիմների առջև: Փառք ու պատիվ բոլոր նրանց., ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանն ու ազատությանը»,-նշեց Հովսեփ Սիմոնյանը:

Ներկաներին նաև ողջունեց և շնորհավորեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորների համատեղ շքերթը:

© Sputnik. Արմենուհի Մխոյան
Հայ և ռուս զինվորականները համատեղ շքերթ են անցկացրել դեպի Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիր
48