Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը գիտի հարցերի պատասխանները` ո՛չ և ինչո՞ւ ոչ

18
Հաղթանակի զբոսայգում վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ խոսեց իր կարգավիճակի, երկրում տարվող ներդրումային քաղաքականության և տնտեսական ցուցանիշների մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց լրագրողների հետևյալ հարցերին` լսե՞լ եք, որ Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ վարչապետ, դե՞մ եք ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուն, խնդիրներ ունե՞ք ՀՅԴ նախարարների հետ։ Բոլոր հարցերի պատասխանը կարճ էր` «ո՛չ»։

Այնուհետև վարչապետը խոսեց ներդրումների ու տնտեսական աճի ցուցանիշների մասին։

«Տնտեսական աճը պետք է հասնի կրիտիկական կետի, որպեսզի որակական փոփոխություն լինի: Երբ ներդրողները հայտարարում են ծրագիրը, որ մենք ինվեստիցիա ենք անում, հաջորդ օրն ամբողջ ինվեստիցիաները լինո՞ւմ են, ախր դուք տնտեսական լրագրողներ եք, մեկ-մեկ հարցեր եք տալիս՝ ինչո՞ւ 110 մլն-ի ինվեստիցիան չեղավ: Մեկ ամիս ժամանակ է անցել, դեռ բիզնես ծրագիր պետք է անեն, թիմ պետք է հավաքեն։ Տնտեսական աճի ցուցանիշները բազմիցս հայտարարել ենք ձեզ»,-ասաց վարչապետը։

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ներկայիս վարչապետը վաղը դառնա ԱԺ նախագահ, Կարապետյանը պատասխանեց.

«Ինչո՞ւ ոչ, կքննարկենք»։

Վերջում վարչապետը շնորհավորեց բոլորի տոնն ու մաղթեց տոնական տրամադրություն ունենալ։

18
թեմա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)