Մեծ հաղթանակի տոնը

Երեկոյան ժամերին կանձրևի, բայց մինչ այդ եղանակը չի խանգարի տոնել հաղթանակը

100
(Թարմացված է 10:15 09.05.2017)
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին սպասվում է, հիմնականում, անձրևային եղանակ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Մայիսի 9-10-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 12-ին կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ-ը:

Երևանում մայիսի 9-10-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, 11-12-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի +27-ից +28 աստիճան, իսկ երեկոյան՝ +20-ից +22 աստիճան ջերմություն։

100