ՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Կովկասյան երեք հանրապետությունները կկապվեն հատուկ կառուցված լեռնային արահետներով, որոնք զբոսաշրջիկին թույլ կտան հատել միջպետական սահմաններն ու անցնել մի երկրից մյուսը: Այս ծրագիրը դեռ մշակման փուլում է, արահետներն առայժմ գծանշվում են, բայց ծրագրի հեղինակների համոզմամբ` ամռանը դրանք կդառնան գործող ուղիներ:
Ծրագրի իրականացմանն աջակցում է Կովկասի բնության հիմնադրամը: Ծրագրի հայաստանյան հատվածն իրականացնում է «Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության աջակցման հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Վահագն Վարդումյանը հայտնեց, որ Վրաստանի հետ համատեղ աշխատանքներ արդեն իրականացվում են, իսկ Ադրբեջանն առայժմ չի արձագանքում Հայաստանի հետ համագործակցելու՝ միջազգային գործընկերների միջնորդավորված առաջարկներին:
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համագործակցությանը, այս միջանցքի որոշ հատվածներ արդեն իսկ գործում են՝ առայժմ ոչ պաշտոնապես, փորձարկման նպատակով և միայն փորձառու զբոսաշրջիկների համար:
«Կարևոր սկզբունքն այն է, որ վայրի բնությունը վայելելու եկած զբոսաշրջիկը շատ մշակված ուղիներ չտեսնի և նույնիսկ չնկատի կատարված աշխատանքը»,- ասաց Վահագն Վարդումյանը՝ նշելով, որ նեղ արահետները պետք է միայն օգնեն զբոսաշրջիկին չմոլորվել և չշեղվել նախանշված ուղուց:
Հայ-վրացական արահետն անցնելու է Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկի տարածքով:
Ծրագրով արդեն իսկ հետաքրքրված են մի շարք հեղինակավոր միջազգային արշավային խմբեր, որոնք ցանկություն են հայտնել անցնել հայ-վրացական արշավային երթուղիներով:
Բայց մինչ զբոսաշրջիկներին հրավիրելը, հայկական կողմը դեռ պետք է լուծի արշավողների հանգստի, ժամանակավոր վրանատեղիների, ցուցանակների, գյուղերում գիշերակացի խնդիրը:
Դիլիջանյան հատվածն ապագայում ընդգրկվելու է երկու երկրների ամբողջ երկայնքով՝ հյուսիսից հարավ ձգվող մեծ արահետում:
«Արահետն անցնելու է լեռներով, գյուղերից մի փոքր խուսափում ենք, բայց որոշ հատվածները նաև գյուղերով են անցնելու: Լինելու է վայրի բնության միջով անցնող արահետ»,- ասաց Վահագն Վարդումյանը:
Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախանշված է հունիսին և կգործի մինչև աշուն:

Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


