00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս վիճակը դարձել է մեր կենսակերպի մի մասը». Բաղանիսի համայնքապետը`գնդակոծության մասին

© Photo : Narek SahakyanСело Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Բաղանիս գյուղում իրադրությունը վերջին օրերին համեմատաբար հանգիստ է։ Ուրբաթ օրվանից հետո կրակոցներ հնչել են միայն դիքերի ուղղությամբ, որոնք գյուղում լսելի են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց համայնքապետ Նարեկ Սահակյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Ուրբաթ օրը` ապրիլի 28-ին, երկու ժամ շարունակ ադրբեջանական զինուժի կողմից ինտենսիվ գնդակոծության էր ենթարկվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ 2017թ.-ին այդպիսի ակտիվությամբ և ինտենսիվությամբ գնդակոծում դեռ չէր եղել։

Заседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств - Sputnik Արմենիա
Նալբանդյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման օրն արդեն հայտնի է

«2014թ-ից հայ-ադրբեջանական սահմանի Բաղանիսի հատվածում լարվածության միտում կար, գնալով այն ավելացավ և իր գագաթնակետին հասավ 2016-ին։ 2017թ.-ին այդպիսի ակտիվությամբ և ինտենսիվությամբ գնդակոծում չէր եղել, ինչպես եղավ ապրիլի 28-ին։ Մենք` ես և մեր համագյուղացիներն, այդ ինտենսիվությունը կապում ենք Մոսկվայում ընթացող արտգործնախարարների մակարդակով հանդիպման հետ։ Միշտ էլ Ադրբեջանն այս ճանապարհով բանակցությունների հանդեպ իր դժգոհությունն է հայտնում»,-նշում է Նարեկ Սահակյանը։

Համայնքապետն ուրախությամբ նշում է, որ ամենակարևորն այն է, որ երկար գնդակոծության հետևանքով մարդկային կորուստներ չեն ունեցել։ Որովհետև սահմանամերձ բնակավայրի ժողովուրդը մի տեսակ ադապտացվել է, սովորել պատսպարվելու կանոնները։ «Կարմիր խաչն էլ պատսպարվելու կանոնների դասընթաց է ունեցել մեր համայնքում։ Այս երեք տարիների ընթացքում միակ լավ բանն այն է, որ մարդկային կորուստներ չենք ունեցել, դրանք միայն նյութական են։ Կառավարության և Տավուշի մարզպետարանի կողմից փոխհատուցում է արվել` վնասների դիմաց»,-ասում է համայնքապետն ու հավելում, որ այս ամենի մեջ ժողովուրդն ամենաշատը նեղվում է նրանից, որ վերջը չի երևում։ Բայց դրանից իրենք չեն վհատվում ու չեն հանձնվում։ «Մեր կամքին հակառակ` այս վիճակը դարձել է մեր կենսակերպի մի մասը»,-ընդգծում է գյուղապետը։

Նարեկ Սահակյանն ասաց նաև, որ ապրիլի 28-ի գնդակոծումը, բարեբախտաբար, չի ստիպել մարդկանց դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ «Ոռոգման սեզոնը բացվել է, նշանառության տակ գտնվող խաղողի այգիները մշակվում են։ Դե, բնականաբար, հիմա ավելի զգուշավոր ենք։ Խաղողի այգիներից մի փոքր վերև ունենք վարելահողեր, որ տարիներ շարունակ հասկանալի պատճառներով չեն մշակվում»։

Անդրադառնալով գյուղում պաշտպանիչ պատ կառուցելու մեր հարցին` Սահակյանն ասաց, որ Կարմիր խաչի օժանդակությամբ անցած տարի Բաղանիսի միջնակարգ դպրոցում ապահով սենյակ է կառուցվել, ուղիղ նշանառության տակ գտնվող մոտ 66 տան պատուհանները փակվել, ծածկվել են, դարձել ավելի ապահով։

Ըստ գյուղապետի` պաշտպանիչ պատը Բաղանիսի համար արդյունավետ չի լինի, որովհետև դիքերն ավելի բարձր են։

 

Լրահոս
0