Մայիսմեկյան շքերթ

Տոնդ շնորհավոր, աշխատավոր, կամ կեցցե՛ մայիսի 1-ը

229
Մայիսի 1-ը Հայաստանում տոնական օր է: ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում մայիսի 1-ը նշված է որպես «Աշխատանքի օր» և համարվում է ոչ աշխատանքային:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին:

1886 թվականի մայիսի 1-ին բանվորական հուզումներ եղան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:

Ավելի ուշ՝ 1889 թվականին, Փարիզի կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես` 8-ժամյա աշխատանքային օրվա համար:

Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան:

Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։ Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդն այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:

«Աշխատանքի օրվա» առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ Երևանում ավանդաբար անցկացվում է մայիսմեկյան շքերթ ու հանրահավաք:

229