00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

© Sputnik / Asatur YesayantsП/к участницы Армении в "Евровидении 2017" Арцвик Арутюнян
П/к участницы Армении в Евровидении 2017 Арцвик Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի անդամների անուններն արդեն հրապարակվել են:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական էջում հրապարակվել է հայաստանյան ժյուրիի կազմը:

Այս տարի «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկվել են հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանը, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանը, բազմաթիվ երաժշտական և գովազդային տեսահոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանը:

П/к участницы Армении в Евровидении 2017 Арцвик Арутюнян - Sputnik Արմենիա
Արծվիկ. «Ես երազում տեսել էի, որ մասնակցում եմ «Եվրատեսիլին»»

Քվեարկություն

2016 թ. մրցութային քվեարկության կարգում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Նախկինում քվեարկության վերջնական արդյունքի 50% —ը ապահովում էին հեռուստադիտողները, իսկ մյուս 50% —ը՝ մասնակից յուրաքանչյուր երկրի պրոֆեսիոնալ ժյուրիի թիմը: Այս արդյունքները ընդհանրացված տեսքով ներկայացվում էին եզրափակչի վերջում: Արդյունքում քվեարկության առաջին պահից մրցույթի հաղթողն ակնհայտորեն առանձնանում էր մյուսներից: 

Նման անախորժություններից խուսափելու համար, Եվրոպական հեռարձակողների միությունը որոշակի փոփոխություններ է կատարել միավորների հայտարարման ընթացակարգում: Այսուհետև, պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կհայտարարվեն առանձին:

Յուրաքանչյուր երկիր նախ կներկայացնի իր ժյուրիի քվեարկության արդյունքները (մեզ ծանոթ 1-7, 8, 10 և 12 միավորները): Այնուհետև հեռուստադիտողների քվեարկության արդյունքները կընդհանրացվեն, և փոքրից մեծ հերթականությամբ կներկայացնեն մրցույթի հաղորդավարները:

Այս նոր համակարգի շնորհիվ, մրցույթի հաղթողը հայտնի կդառնա քվեարկության ավարտին:

Կիսաեզրափակիչները և եզրափակիչը

Երկու կիսաեզրափակիչների ընթացքում մասնակից երկրների հեռուստադիտողները տվյալ կիսաեզրափակչում կհրավիրվեն քվեարկելու: Հեռուստադիտողների ձայները ընդհանուր քվեարկության արդյունքների ընդամենը 50%-ն են կազմում, վերջիններս կարող են քվեարկել հեռախոսի, պաշտոնական հավելվածի կարճ հաղորդագրությունների միջոցով:

Арцвик Арутюнян - Sputnik Արմենիա
Խիստ չդատեք. Արծվիկը վրացերեն է երգում

Ժյուրին, որը քվեարկելու է եզրափակիչ փուլում, կքվեարկի մնացյալ 50% արդյունքի համար:

Եվրոպական հեռարձակողների միության քվեարկող գործընկեր Digame mobile GmbH կներկայացնի մասնակից հեռարձակողի արդյունքները՝ միաձուլելով հեռախոսային քվեարկության և ժյուրիի արդյունքները: Այնուհետև ձայները կհամապատասխանեցվեն հայտնի 12 բալանոց սանդղակին և կհրպարակվեն:

Եթե ժյուրիի և հեռախոսային քվեարկության ձայները համընկնեն, ապա գերակայությունը կտրվի հեռախոսային քվեարկությամբ ստացված ձայներին:

Յուրաքանչյուր երկիր պետք է բաշխի միավորները միայն 10 երգերի միջև՝ նշելով 12, 10 և 8-1 միավորները համապատասխանաբար:

Ավստրիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հեռուստադիտողները նույնպես կարող են քվեարկել:

Յուրաքանչյուր կիսաեզրափակչի ավարտին արդյունքները կհայտարարվեն այն հերթականությամբ, որը կորոշի ESC-ի գործադիր տնօրենը: Միայն 10 բարձր որակավորում ունեցող մասնակիցները հանդես կգան եզրափակչում:

Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը - Sputnik Արմենիա
Եվրատեսիլ-2017. Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը

Եզրափակչի ժամանակ քվեարկությունը և մրցակցության համակարգը նույնն է, ինչ կիսաեզրափակիչների ժամանակ: 26 թեկնածուներ կներկայանան եզրափակչում և կմրցեն ինչպես կիսաեզրափակիչ փուլերում: Մրցույթի հաղթող երգը կլինի այն, որը կստանա համակցված ձայների առավելագույն միավորը արդյունքների հրապարակման պահին: Հաղթող երկիրը հնարավորություն է ստանում հաջորդ մրցույթը հյուրընկալելու իր երկրում:

«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:
Լրահոս
0