Հորդանանի արքայադուստրը

Քաղցկեղը դատավճիռ չէ. Հորդանանի արքայադուստրն իր որդու օրինակով է հաստատում

1257
(Թարմացված է 19:21 28.04.2017)
Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել է Sputnik Արմենիայի նկարահանող խումբը։ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ, Նորին Մեծություն Դինա Մայրեդն այցելել է մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել քաղցկեղի բուժման ընթացքին և քաջալերել հիվանդ երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. Քաղցկեղը դատավճիռ չէ, կա բուժում, և դա պետք է հասկանան բոլորը։ Օդանավակայանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում համոզված ասաց Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը։

Принцесса Иордании Майред прибыла в Армению
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն օդանավակայանում դիմավորեց Դինա Մայրեդին։

«Քաղցկեղն այսօրվա մեծագույն խնդիրներից մեկն է, և մեզնից յուրաքանչյուրն այս կամ այն կերպ առնչություն ունի այդ հիվանդության հետ»,- ասաց Մայրեդը։

Դինա Մայրեդը Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահն է։ Սակայն այս ուղին ընտրելու համար նա կոնկրետ դրդապատճառներ է ունեցել։ Տարիներ առաջ արքայադստեր որդու մոտ սուր լեյկոզ են ախտորոշել։ Սկզբում էմոցիաներն են գլուխ բարձրացել, հետո սկսել է պայքարի շրջանը։ Այսօր Դինա Մայրեդի որդին առողջ է, սովորում է համալսարանում, իսկ հիվանդության մասին չի էլ հիշում։

«Յուրաքանչյուր մոր համար էլ դժվար է, երբ երեխայի մոտ քաղցկեղ են հայտնաբերում։ Երբ որդիս բուժվեց, որոշեցի միանալ քաղցկեղի դեմ պայքարին ու օգնել, որ բոլոր երեխաներն ունենան քաղցկեղի դեմ պայքարելու հնարավորությունը»,-ասաց նա։

Վաղ առավոտից Դինա Մայրեդն այցելեց ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկա, այնուհետև շարժվեց դեպի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Հանդիպելով քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների հետ` նա չկարողացավ զսպել արցունքները։ Հետո կառավարեց զգացմունքները և ծնողներին հորդորեց ուժեղ լինել ու այդ նույն ուժը փոխանցել երեխաներին։

«Համբերեք 6 ամիս։ Հետո բուժումն ավելի թեթև է ընթանում։ Ավելի պինդ եղեք»,-ասաց արքայադուստրը Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։

  • Արքայադուստրը հորդորում է չընկճվել
    Արքայադուստրը հորդորում է չընկճվել
    © Sputnik / Aram Nersesyan
  • Փոքրիկն էլ իր մեծ աչուկներով նայում էր մեծերին ու ժպտում` չհասկանալով մեծերի «լուրջ» զրույցը
    Փոքրիկն էլ իր մեծ աչուկներով նայում էր մեծերին ու ժպտում` չհասկանալով մեծերի «լուրջ» զրույցը
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 2
© Sputnik / Aram Nersesyan
Արքայադուստրը հորդորում է չընկճվել

Նա այս խոսքերն ասաց 4-ամյա Դավթի մայրիկին։ Փոքրիկն էլ իր մեծ աչուկներով նայում էր մեծերին ու ժպտում` չհասկանալով մեծերի «լուրջ» զրույցը։

Արքայադուստրը նմանատիպ քաջալերող խոսքեր ուղղեց նաև մյուս ծնողներին։

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Նորին Մեծություն Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Հայաստան է ժամանել Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով։ Նրա ղեկավարած միությունն ունի շուրջ 1000 անդամ-կազմակերպություն աշխարհի 150 երկրից։ Արքայադուստր Դինա Մայրեդի այցը կնպաստի, որ Հայաստանի ուռուցքաբանական կազմակերպությունները ներգրավվեն աշխարհի քաղցկեղի խոշորագույն միությանը։ Այս մասին հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Համագործակցությունը շատ լայն շրջանակ պետք է ունենա։ Բժշկական համալսարանն այդ միությանը միանալու նախաձեռնողականություն է դրսևորել, ինչն էլ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային փորձը փոխանակելու հնարավորություն է տալու ` սկսած պրոֆիլակտիկայից մինչև ամենավերջին տեխնոլոգիաների ներդրում»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

Այցի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանն ու Արյունաբանւոթյան և ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիան ապրիլի 28-ին կազմակերպելու են քաղցկեղը վերապրածների կոնգրես, որի ընթացքում ելույթ կունենան քաղցկեղը հաղթահարած մարդիկ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։

Принцесса Иордании Майред посетила детей, страдающих онкологическими заболеваниями
© Sputnik / Aram Nersesyan
Դինա Մայրեդն ու Արմեն Մուրադյանը
1257
Ըստ թեմայի
Հորդանանի արքայադուստր. «Շատ ոգևորված եմ Հայաստան գալով»
Մարտական խաչ

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

43
(Թարմացված է 23:35 04.03.2021)
Նրանք հետմահու պարգևատրվել են մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Արիության մեդալով՝

Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,

Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,

Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,

Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,

Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,

Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,

Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,

Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։

43
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

81
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

81
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ