00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օպերայի տանիքին ռեստորան բացելուց առաջ պետք է մտածել` ի՞նչ տեսարան է բացվում այցելուի առջև

© Sputnik / Asatur YesayantsЕреван. Армянский академический театр оперы и балета имени Александра Спендиаряна
Ереван. Армянский академический театр оперы и балета имени Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ չի հրաժարվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան և շոգեբաղնիք կառուցելու մտքից։ Այդ ընթացքում մշակույթի գործիչներն իրենց անհամաձայնությունն են արտահայտում։ Թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոյի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. Զրույցը սկսելուց առաջ Ֆրանսիայում բնակվող հայազգի օպերային երգիչ Ադամ Բարրոն շեշտեց` նպատակ չունի քննադատել ու քարկոծել որևէ մեկին, բայց իրականությանը նայում է բաց աչքերով։

Ադամ Բարրոյի համար զարմանալի է, երբ փորձում են համեմատել հայաստանյան ու եվրոպական օպերային թատրոնները։ Նախ՝ Ֆրասիայում չկա շոգեբաղնիքի «կուլտուրան», ուր մնաց թե փարիզյան հայտնի օպերաներում շոգեբաղնիք գործեր։ Ինչ վերաբերում է ռեստորաններին, ապա նա սոցիոլոգիական հարցման և ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում։

«Եթե ուզում են Օպերայի տանիքին ռեստորան կառուցել, ապա նախ պետք է մտածեն՝ ի՞նչ տեսարան կբացվի այցելուների առջև։ Բացի այդ, ես երազում եմ տեսնել մեր Օպերան դրսից յուրօրինակ արձաններով, ինչպես Թամանյանն է պատկերացրել»,- ասաց Բարրոն։

Ֆրանսահայ օպերային երգիչը պատմեց, որ, օրինակ, փարիզյան «Champs Elysées» օպերային թատրոնում ռեստորան բացվեց, բայց կարճ ժամանակ անց փակվեց, որովհետև այն չարդարացրեց իրեն։ Իսկ, օրինակ, «Palais Garnier»-ում կա ռեստորան, բայց մուտքն այնպես է հարմարեցված, որ ոչ բոլոր այցելուները գիտեն տեղը, այլ կերպ ասած` օպերային թատրոնում ռեստորանը չէ, որ հանրայնացվում է։

© Личная страница в facebookԱդամ Բարրո
Адам Барро - Sputnik Արմենիա
Ադամ Բարրո

«Փարիզյան օպերային թատրոններում ավելի շատ տարածված են «salon du the» կամ «snack bar» ասվածը, որտեղ ընդմիջումների ընթացքում վաճառվում են փոքրիկ սենդվիչներ ու պաղպաղակներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք»,- ասաց նա։

Տեղեկացնենք, որ օրեր առաջ այս թեմայով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում խոսել է նաև հանրահայտ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը։ Նա, մասնավորապես, ասել է, որ աշխարհահռչակ օպերաների հետ համեմատվելուց առաջ պետք է նախ հանդիսատես ապահովենք, որ ոչ մի ազատ տեղ չմնա թատրոնում։

«Մինչ այդ պետք է մտածենք Օպերայի թատրոնի շրջակայքը մաքրելու մասին, վերացնենք այդ սրճարանները, մանկական աղմկոտ խաղահրապարակները, ես դրանք կվերացնեի, ծառեր կտնկեի, շատրվաններ կկառուցեի, որ արվեստի տաճար մուտքը լիներ գեղեցիկ և տրամադրող»,- ասել է Պապյանը։

© Awo2015Հասմիկ Պապյան
Асмик Папян - Sputnik Արմենիա
Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյանը մտահոգություն է հայտել նաև, որ մեր երկրում այն մարդիկ, որոնք ի վիճակի են թանկարժեք շամպայն խմել, չեն գա օպերա։ Նրա համար խնդրահարույց է նաև ճաշացանկի հարցը։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան և շոգեբաղնիք բացելու ցանկություն կա։ Ըստ հիմնավորման` պետք է հրաժարվել ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից և արտիստների արտաքին տեսքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

Русская версия

Լրահոս
0