Ինքնաթիռ

«Հյուսիսային քամին» Երևան չի հասնի

34
(Թարմացված է 21:06 19.04.2017)
«Սևերնի վետեր» ավիաընկերությունը չեղարկել է Վոլգոգրադ–Երևան չվերթերը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ռուսական «Սևերնի վետեր» ավիաընկերությունը չեղարկել է Վոլգոգրադ-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները։ Այս մասին հայտնում է volgograd.kp.ru-ն։

Ավիաընկերությունից հայտնել են, որ չվերթերը եկամտաբեր չեն եղել. 220 տեղանոց ինքնաթիռներն օդ են բարձրացել 20 ուղևորով։

Երևանի ուղղությամբ առաջին թռիչքը գրանցվել է մարտի 26-ին։ Նախատեսվում էր թռիչքներ իրականացնել հինգշաբթի և կիրակի օրերին։ Ուղևորներին պետք է սպասարկեին Boeing 737-800 ինքնաթիռները։

Русская версия

34