Ինքնաիթռ

Հայաստանից ուղիղ թռիչքներ կիրականացվեն դեպի Իսրայել

53
Մայիսից մեկնարկող չվերթերը կարևոր դեր կունենան զբոսաշրջության զարգացման գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքներ իրականացնելու իրավունք է ստացել: Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Չվերթերը կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին:

Իսրայելի ուղղությամբ թռիչքները դրական ազդեցություն կունենան զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:

 

 

53