Գյուղ

Միասնական գրասենյակներ կգործարկվեն բոլոր մարզերում

23
Արդարադատության նախարարությունը սկսել է ոլորտի բարեփոխումները։ Շուտով գործարկվելու են միասնական գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերի գյուղերում։ Այդ մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի-Sputnik. «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները կիրականացնեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ։

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայություններն են`իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ, ՔԿԱԳ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ։

Այսինքն` մարդը կարող է պետական մարմինների տրամադրած անհրաժեշտ տեղեկանքները ստանալ իր քաղաքում կամ գյուղում գործող գրասենյակից։

23