102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիում

Ռուս զինծառայողը հայտարարվել է անհետ կորած

148
(Թարմացված է 11:47 19.04.2017)
Գյումրիում տեղակայված ՌԴ 102 ռազմաբազայի զինծառայողը համարվում է անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը խնդրում է նրա մասին տեղեկություններ ունեցողներին՝ դիմել մոտակա բաժիններ:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 3 օր առաջ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է, հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:

Նրա անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Դ. Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է:

Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ։

Дмитрий Лошманов
пресс-служба полиции Армении
Դմիտրի Լոշմանով

Նրա մասին տեղեկություններ ունեցողներին խնդրվում է հայտնել ոստիկանության մոտակա բաժիններ:

Русская версия

148