ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլ — Sputnik. Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բոլոր վարչություններին և օպերատիվ ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Այս մասին նշված է քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը:
Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն: