Երկրաշարժ

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

21
(Թարմացված է 12:56 18.04.2017)
Այսօր առավոտյան սեյսմոլոգները թույլ երկրաշարժ են արձանագրել Հայաստանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ապրիլի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:49-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 18-ին, ժամը 06:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 44.170 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

«Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ»,– նշված է ԱԻՆ–ի հրապարակած հաղորդագրության մեջ:

Երկրաշարժը զգացվել է Ձորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Русская версия

21