Տոլմա

Հայաստանում ավելի վատ են կերակրում, քան Վրաստանում

64
(Թարմացված է 12:09 18.04.2017)
Վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանը պետք է զարգացնի գաստրոտուրիզմը։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «ՏուրՍտատ» գործակալությունը վերլուծություն է կատարարել և պարզել, որ համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում:

Ցուցակի առաջին տեղում Վրաստանն է, երկրորդում` Ադրբեջանը։ Լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև Ղազախստանն ու Ուզբեկստանը։

Գործակալության տվյալների համաձայն` ամենապահանջված «համտեսային» ուղևորությունները մեկշաբաթյա այցերն են: Օրինակ` 7-օրյա գաստրոնոմիական տուրը Հայաստան և Ղազախստան միջինը 900 դոլար է կազմում, ներառյալ` ավիատոմսերը, Ադրբեջան ու Վրաստան գաստոնոմիական այց կատարելու համար կպահանջվի 800 դոլար, իսկ Ուզբեկստանի դեպքում`1000 դոլար:

Գաստրոնոմիական զբոսաշրջության նպատակն է տարածաշրջանը կամ երկիրը ներկայացնել ուտեստների և խոհարարական դասընթացների միջոցով։

Русская версия

64