00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Բալայան. Հայաստանը կնպաստի ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը

© Личная страница в ФБТигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային մեկնաբանել է Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ն կղեկավարի Հայաստանի ներկայացուցիչը. Յուրի Խաչատուրովն այսօր ընտրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար։ Այդ փաստը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կգլխավորի ըստ այն պայմանավորվածության, որը ձեռք էին բերել ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ռոտացիոն կարգ սահմանելու համար:

«ՀԱՊԿ նախագահության ընթացքում մեր առաջնայնությունը հետևյալն է՝ հնարավորինս բարձրացնել այդ կազմակերպության հեղինակությունը և արտաքին քաղաքական համադրումը այդ երկրների կողմից իրականացվող քաղաքականության, ստեղծել այն բոլոր պայմանները և աշխատել այն ուղղությամբ, որպեսզի համագործակցությունն իրականում ուղղված լինի մեր հավաքական անվտանգության ապահովմանը»,- Sputnik Արմենիային ասաց Բալայանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը քանիցս ղեկավարել է ՀԱՊԿ-ն և այդ ընթացքում նպաստել է անդամ երկրների հետ հարաբերությունների սերտացմանը։

Բալայանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը փոփոխություններ չի բերի երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության հարցում:

«Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացու կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու հետ կապված՝ Հայաստանը կփոխի արտաքին քաղաքականության որևէ ուղղություն կամ առաջնայնություն: Մենք ունենք մեր հստակ առաջնայնությունները, որոնք ամրագրված են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում, կառավարության ծրագրում, և դրանցով առաջնորդվելու ենք նաև հետագայում»,- նշեց Բալայանը:

ՀԱՊԿ-ն հիմնվել է 2002թ. մայիսի 14-ին: Մինչ այդ՝ 1992թ. մայիսի 15-ին, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը, որում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան»:

Լրահոս
0