Էրեբունի օդանավակայանը

Հայաստանի օդանավակայանում նշում են ավիացիայի և տիեզերագնացության օրը

12
Հայաստանում նշում են ավիացիայի և տիեզերագնացության օրը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի ՀՌՕ «Էրեբունի» ռուսական օդանավակայանում նշում են ավիացիայի և տիեզերագնացության օրը։ Տոնակատարությանը մասնակցում է ավելի քան 600 զինծառայող, նրանց ընտանիքի

«Հյուրերին հնարավորություն է ընձեռված ծանոթանալու հայտնի նկարիչների կտավների թեմատիկ, «Բաց տիեզերք» լուսանկարների ցուցահանդեսներին, ինչպես նաև նրանց համար կցուցադրվեն ավիացիայի և տիեզերքի թեմայով վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, էքսկուրսիա կկազմակերպվի ռազմակայանով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու կայանի կործանիչ ավիացիայի թռիչքային անձնակազմի ապրելակերպին, թռիչքին օդաչուների և ինքնաթիռների նախապատրաստման աշխատանքների կազմակերպմանը, օդաչուների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի հանդերձանքին։

Ավիացիայի և տիեզերագնացության օրվա կապակցությամբ տոնական միջոցառումների անցկացումն այստեղ ավանդական է դարձել և նշվում է արդեն հինգերորդ անգամ։

Русская версия

12