Էլեկտրական ցանցեր

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» առյուծի բաժինը փոխանցվեց «Տաշիր Կապիտալ» ընկերությանը

63
(Թարմացված է 18:51 12.04.2017)
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ, փոխանցվում է «Տաշիր Կապիտալ» նորաստեղծ ընկերությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 12-ին համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 70 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությունից «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու գործարքին։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։

Այսպիսով, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերն այսուհետև «Տաշիր կապիտալ» ընկերությունն է, որը, մամուլի հրապարակումների համաձայն, գրանցված է կիպրոսյան օֆշորում, սեփականատերը ենթադրաբար «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:

Ժամանակին 100% պետական ընկերություն ՀԷՑ-ը կառավարության որոշմամբ սեփականաշնորհվել ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանն էր հանձնվել 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով:

ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու որոշումը կայացրել էր 2015թ-ին:

Русская версия

63