Սուրեն Կարայան

Տեքստիլ ընկերություններն այս տարի մտադիր են ընդլայնվել

12
Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ինչպես նշված է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, Կարայանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի և խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից։

Հանդիպմանը ներկա տնտեսվարողներից յուրաքանչյուրը նախարարին է ներկայացրել առաջիկա ծրագրերը և ընդլայնման հնարավորությունները։

Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է ոլորտի ներկայացուցիչներին նախարարությանը ներկայացնել իրենց ներդրումային ծրագիրը՝ քննարկելու պետության հնարավոր աջակցության ձևաչափը և համապատասխան լուծումները։

Տեքստիլ ընկերությունների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են ոլորտի խնդիրները` մասնագետների ուսուցում և վերապատրաստում,հումքի ներկրման հետ կապված հարցեր, ինչպես նաև ոլորտին առչնվող այլ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների միջոցով գտնել խնդիրների լուծման տարբերակներ։

12