ՀՀԿ

Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն դարձյալ Տարոն Մարգարյանն է

31
Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Նման որոշում է կայացվել այսօր երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. ՀՀԿ ԳՄ նիստում կուսակցությունն այսօր հաստատել է Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ թեկնածուների ցուցակը։ Այդ մասին նիստի ավարտին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հաստատված ցուցակի համաձայն՝ քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի երկրորդ համարը շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը։

Ցուցակում ընդգրկված մյուս մոտ 100 թեկնածուների անունները Շարմազանովը չհրապարակեց՝ հայտնելով միայն, որ դրանք հիմնականում Երևանի վարչական շրջանների ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք են։ Ցուցակում ներառված են նաև մշակույթի, սպորտի, գիտության ներկայացուցիչներ։

Խորհրդարան անցած ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել, հայտնեց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ քանի դեռ ԿԸՀ-ն չի հրապարակել վերջնական արդյունքները, կուսակցությունը կոռեկտ չի համարում քննարկել այդ հարցը։

31
թեմա:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան (26)